Քոս

Քոսի գլխավոր կլինիկական ախտանշանը ուժեղ քորն է, որը հատկապես սրանում է երեկոյան և գիշերը։ Բնորոշ է նաև զույգ-զույգ դասավորված կետային հանգուցիկաբշտիկային ցանավորումը, 1-2 մմ երկարությամբ շագանակագույն գծիկների ու քորելուց առաջացած ճանկռվածքների առկայությունը։

Քոսը հաճախ բարդանում է մաշկի թարախային բորբոքումներով և մանրէային էկզեմայով, որից հիվանդության ճիշտ ախտորոշումը դժվարանում է։ Անկանոն բուժման դեպքում կարող են դիտվել քոսի սքողված ձևեր, որոնք բնորոշվում են ցաների բացակայությամբ՝ քորի պահպանումով։

Քոսը հաճախ շփոթում են քորպտիկ հիվանդության հետ։ Թուլակազմ և մտավորապես ոչ լիարժեք անձանց քոսը ընթանում է յուրահատուկ ախտանշաններով՝ ախտահարման օջախներում մաշկի չորությամբ ու հաստ կեղևների առկայությամբ, որից շարժումները դառնում են ցավոտ ու սահմանափակ (այսպես կոչված՝ նորվեգական քոս)։

Քոսով հիվանդանում են նաև կենդանիները։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы