Օրգանական Նյութեր

Օրգանական կոչվում են այն միացությունները, որոնց բաղադրության մեջ մտնում է ածխածին տարրը։ Ածխածնի բնական և սինթետիկ միացությունների մեծամասնությունը օրգանական է և դրանք ուսումնասիրում է օրգանական քիմիան։ Ածխածնի պարզագույն միացությունները՝ օքսիդները, ածխաթթուն ու իր աղերը և որոշ այլ միացություններ ընդունված է դասել անօրգանական միացություններին:

Օրգանական միացությունները, ածխածնից բացի, ավելի հաճախ պարունակում են ջրածին,թթվածին,ազոտ, ավելի քիչ՝ ծծումբ, ֆոսֆոր, հալոգեններ և որոշ մետաղներ (առանձին կամ տարբեր համակցություններով)։

Օրգանական քիմիան քիմիայի մեծ և ինքնուրույն բաժին է, որի առարկան հանդիսանում է ածխածնի միացությունների քիմիան և դրանց կառուցվածքը, հատկությունները, ստացման եղանակները, գործնական կիրառման հնարավորությունները։ Գործնականորեն անհնար է որոշակի սահման դնել օրգանական և անօրգանական քիմիաների միջև:

XIX դ. սկզբին օրգանական քիմիան առանձնացվել է որպես ինքնուրույն գիտություն։ Դրան նպաստել է մեծ քանակությամբ օրգանական նյութերի հայտնաբերումն ու ուսումնասիրումը, հատկապես այնպիսիք, որոնք անջատվել են բույսերից և կենդանիների օրգանիզմներից։ XIX դ. առաջին կեսին օրգանական նյութերը առաջին անգամ ստացվել են սինթետիկ եղանակով:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы