Ծառայությունների ոլորտ, տնտեսության հատված, որը ներառում է իր մեջ կոմերցիոն և ոչ կոմերցիոն ծառայություններ։

Այն ամփոփիչ ընդհանրացնող կատեգորիա է՝ ներառած ծառայությունների տարատեսակ ձևերի վերարտադրությունը՝ ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մատուցված։ Տնտեսության մնացյալ հատվածները ընդունված է համարել արտադրության ոլորտ՝ արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Ծառայությունների ոլորտը հիմնականում վերաբերում է հետինդուստրիալ հասարակական-տնտեսական կացութաձևին՝ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման հետևանքով։ Տնտեսապես զարգացած երկրներում հենց այս ոլորտն է կազմում տնտեսությունում զբաղվածների թվի հիմնական մասը (ավելին քան 60%)։

Տնտեսության ենթակառուցվածք

Տնտեսության ենթակառուցվածքը (լատ.՝ infra — ավելի ցածր, ենթա- + structura — կառուցվածք, դիրք) ոլորտների և գործունեությունների ձևերի միավորում է, որոնք ծառայում են արտադրությանը և տնտեսությանը ամբողջությամբ՝ ստեղծելով նրանց համար ընդհանուր հիմք և հենարան։ Տնտեսության ենթակառուցվածքներին են վերաբերում տրանսպորտի և կապի կառուցվածքը, պահեստային տնտեսությունը, էներգամատակարարումը և ջրամատակարարումը։ Ոլորտների շրջանակը, որոնք վերաբերում են տնտեսության ենթակառուցվածքներին, տարբեր երկրներում առանձնացվում է տարբեր կերպ։ Դրանց հիմնական նշանակությունն է պարզեցնել և առավել արդյունավետ դարձնել ապրանքների և ծառայությունների փոխանակումը վաճառողների և գնորդների միջև։ Որոշ հեղինակներ տնտեսության ենթակառուցվածքները կապում են գիտության, առողջապահության, կրթական համակարգի հետ՝ անվանելով դրանք տնտեսության ոչ արտադրական (սոցիալական) ենթակառուցվածք։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы