Ներկայացրեք Վարդանանց պատերազմի ժամանակագրությունը;
449 թ․ — Արտաշատում ժողով է լինում։ Մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը

450-451 թ. — Վարդանանց պատերազմը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։

451 թ․ — Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան։ Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորք և ընդառաջում նրան։ Զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում։ Մայիսի 26-ին սկսվում է պատերազմը։

463-464 թ․ — Գերության մեջ մնացած ողջ նախարարներին Պերոզի գահակալության շրջանում թույլ է տրվում վերադառնալ հայրենիք։

2. Ներկայացրեք գործակալությունները և նրանց գործառույթները;
Գործակալությունը գործ արքունիքին կից պետական կառավարչական մարմին էր հին և Միջնադարյան Հայաստանում։ Գործակալները եղել են գերազանցապես հայ ավագանու ներկայացուցիչները, որոնք ժառանգաբար վարել են արքայական հրովարտակով նշանակված գործակալությունները։ Գալով հնագույն ժամանակներից՝ գործակալությունները ավարտուն ձևավորում են ստացել առաջին Արշակունիների օրոք։

3. Ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեց Պապ թագավորը երկիրը հզորացնելու համար: Արդյո՞ք դրանք արդյունավետ էին;

Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы