Աստղ, երկնային մարմին, որի ներսում կատարվում են միջուկային ռեակցիաներ Աստղերը իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետևանքով։ Աստղի միջուկի ջերմաստիճանը չափվում է միլիոնավոր կելվիններով, իսկ մակերևույթի ջերմաստիճանը՝ հազարավոր կելվիններով։ Աստղերի մեծամասի համար էներգիայի գոյացման պատճառը նրանց մեջ ընթացող միջուկային ռեակցիաներն են, ինչի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի. փոխարկումը կատարվում է բարձր ջերմաստիճաններում։ Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մարմինները։
Երկրագնդին ամենամոտ գտնվող աստղը Կենտավրոսի Պրոքսիման է, որը գտնվում է Երկիր մոլորակից 4,2 լուսային տարի հեռավորության վրա (4,2 լուս. տարի =39 տրիլլիոն կմ = 3,9 x 1013 կմ)։ Անզեն աչքով երկնքում կարելի է նկատել մոտ 6000 աստղ, 3000-ական ամեն կիսագնդում, որոնք բոլորն էլ գտնվում են մեր գալակտիկայում։ Արեգակը տիպիկ G կարգի դասին պատկանող աստղ է։
Оставить комментарий