տնտեսության առանձին ճյուղ, որը սպասարկում է զանազան տեսակի փոխադրումներ, հաղորդակցության միջոցների ամբողջություն։ Տրանսպորտ ասելիս հաճախ ի նկատի ունեն նաև առանձին տեսակի փոխադրամիջոցները։ Տրանսպորտի տեսակների թվում են օդային, ցամաքային (երկաթուղային և ճանապարհային), ջրային, մալուխային, տիեզերական փոխադրամիջոցները և խողովակաշարերը։ Ոլորտը ներառում է 3 հիմնական բաղկացուցիչ մաս՝ ենթակառուցվածքները, փոխադրամիջոցները և վերջիններիս շահագործումը։ Տրանսպորտը մեծ նշանակություն ունի, քանի որ թույլ է տալիս զբաղվել առևտրով, ինչը կարևոր է քաղաքակրթությունների զարգացման համար։
Оставьте комментарий