1.Ի՞նչերկնային մարմին է Լուսինը:

Երկնաքարերի միացման ընթացքում ստեղծել է լուսինը։ Նա Երկրի միակ արբանյակն է։
2.Ինչու՞ է Լուսինը դեպի Երկիր ուղղված
միևնույն կողմով:

Քանի որ լուսինը միաժամանակ պտտվում է և իր առանցքի շուրջ, և մեկտեղ երկրի շուրջ։
3.Որոնք են Լուսնի 4 հիմնական փուլերը և
ինչով են դրանք պայմանավորված:

Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։


4.Թզուկ մոլորակներ:

թզուկ մոլորակներ, համաձայն Միջազգային աստղագիտական միության,  երկնային մարմին, որը՝

  • պտտվում է Արեգակի շուրջ ուղեծրով,
  • ունի բավարար զանգված, որպեսզի ձգողության ուժերի ազդեցության տակ պահպանվի հիդրոստատիկ հավասարակշռությունը և ունենա կլորին մոտ ձև,
  • չի հանդիսանում մոլորակի արբանյակ,
  • չի գերակայում իր ուղեծրի վրա (չի կարողանում մաքրել տարածությունը այլ մարմիններից)։


5.Աստղակերպեր:

Աստղակերպ, Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին, որը ուղեծրով պտույտ է գործում Արեգակի շուրջ։ Աստերոիդները չափով և զանգվածով զգալիորեն զիջում են մոլորակներին, ունեն ոչ կանոնավոր ձև, չունեն մթնոլորտ, սակայն կարող են ունենալ արբանյակներ։
6.Գիսավորներ:

Գիսաստղ (Երկար մազեր՝ ծամեր ունեցող, պոչավոր, միջազգային comet բառը ծագել է հունարեն՝ κομήτης, komḗtēs – մազավոր բառից), փոքր երկնային մարմին, որը ունի մշուշոտ տեսք, սովորաբար պտտվում է Արեգակի շուրջ շատ ձգված ուղեծրով։ Արեգակին մոտենալու հետ զուգընթաց գիսաստղի շուրջ առաջանում է վարս (ժամանակավոր մթնոլորտ) և որոշ դեպքերում գազից և փոշուց կազմված պոչ։
7.Ասուպներ:

Մութ, անամպ գիշերներին երկինքը երբեմն հատում են հանկարծակի բռնկող, վառ լուսաշերտեր։ Դրանք ասուպներն են՝ տիեզերական տարածությունից Երկրի մթնոլորտ ներթափանցող քարե մարմիններ և փոշու մասնիկներ, որոնք օդի հետ շփումից շիկանում ու այրվում են։ Եթե քարաբեկորները բավականաչափ խոշոր են և հասնում են Երկրի մակերևույթին, դրանք կոչվում են երկնաքարեր։
8.Երկնաքարեր:

Երկնաքարեր. միջմոլորակային տարածությունից Երկրի վրա ընկնող երկաթային կամ քարային մարմիններ։ Տարածված է այն տեսակետը, որ երկնաքարերը փոքր մոլորակների բեկորներ են, որոնք էլիպսաձև ուղեծրով շարժվում են միջմոլորակային տարածությունում և Երկրի ուղեծրի հետ հանդիպելիս ներխուժում մթնոլորտ։ Երկնաքարի անկումն ուղեկցվում է լուսային, ձայնային և մեխանիկական երևույթներով, ընդ որում երկնքում երևում է թռչող կրակի գունդ՝ ասուպ, բոլիդ։ Մթնոլորտով անցնելիս երկնաքարը հաճախ մասնատվում է տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր մանր բեկորների, ընկնում երկնաքարային կամ ասուպային անձրևի` աստղաթափի տեսքով։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы