Հայաստանի անտառները ներկայացված են բույսերի 323 տեսակով։ Հայաստանի անտառներն ունեն սահմանափակ տարածք, որը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, մարդու ազդեցությամբ և այլ գործոններով։ 2018 թվականի անտառների պետական հաշվառման արդյունքներով անտառները կազմում են երկրի տարածքի շուրջ 11.1 %-ը՝ 460 հազար հեկտար, որից 334.0 հազար հեկտարն անտառածածկ տարածքներ են։ Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների՝ Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հեկտար, կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը։ Հայաստանի պետական անտառները հիմնականում կառավարում են Հայաստանի գյուղատնտեսության (շուրջ 75%) և Հայաստանի բնապահպանության (շուրջ 25%) նախարարությունները
Оставьте комментарий