1.Ի՞նչ է բնորոշում աստղային մեծությունը:
Աստղային մեծությունը աստղի կամ երկնային այլ լուսատուի փայլի չափ է։ Բնորոշվում է դիտման կետում լուսատուի ճառագայթներին ուղղահայաց հարթության լուսավորվածությամբ։ Աստղային մեծությունը կապ չունի աստղի չափի հետ։
2.Ո՞վ և երբ է պատրաստել առաջին
աստղադիտակը:
Առաջին աստղադիտակի գծագրերը հայտնաբերվել են Լեոնարդո Դա Վինչիի գրառումներում։ Առաջին աստղադիտակը կառուցել է Յոհան Լիպերսգեյը 1608 թվականին։
3.Խոշորավնո՞ւմ է արդյոք աստղադիտակն
աստղի պատկերը:
խոշորացում որովում է Г=F/f=D/d բանաձևով, որտեղ F-ն և f-ն օբյեկտիվի և օկուլյարի կիզակետային հեռավորություններն են, իսկ D-ն և d-ն `
նրանց տրամագծերը:
4.Քանի՞ համաստեղության է բաժանվում
աստղային երկինքը:
Այսօր երկինքը բաժանված է 88 համաստեղությունների, որոնք ներառում են բոլոր տեսանելի աստղերը։
5.Համաստեղությունների ո՞ր խումբն է
կոչվում Կենդանակերպ (Զոդիակ):
Կենդանաշրջանի հարթության մեջ իրենց ուղեծրերով շարժվում են Արեգակնային համակարգի մոլորակները, Արեգակն ու Լուսինը, այդ իսկ պատճառով այս համաստեղությունների շարքը հնուց ի վեր առանձնացվել և պաշտամունքի ու երկյուղածության առարկա է եղել, քանի որ համարվել է, թե նրանք են հսկում Արեգակի տարեկան շրջապտույտը և ազդում Երկրագնդի կյանքի վրա։
6.Ի՛նչ են գարնանային և աշնանյին
գիշերահավասարները:
Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է։ Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, և նրա սկավառակը չափսեր ունի, ապա հասարակածով նրա անցումը կտևի մոտ 33 ժամ։ Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։
Оставьте комментарий