Ամինաթթուների քիմիական հատկությունները

Ամինաթթուներին բնորոշ են բոլոր այն քիմիական հատկությունները, որոնք պայմանավորված են ամինա և կարբօքսիլ խմբերով։ Շնորհիվ իրենց կազմի մեջ մտնող ամինա- և կարբօքսիլ խմբերի ամինաթթուները հանդիսանում են ամֆոտեր միացություններ, հետևաբար, առաջացնում են աղեր և՜ թթուների, և՜ հիմքերի հետ փոխազդելիս։

α-հետերոֆունկցիոնալ միացությունները, այդ թվում և ամինաթթուները հակված են խելատային կոմպլեքս միացությունների առաջացման և մեղմ պայմաններում առաջացնում են լավ բյուրեղացվող պղնձի՝ Cu(II) ներկոմպլեքսային աղեր։ Դա պայմանավորված է երկու գործոններով՝ ա)կայուն հինգ և վեց անդամանի ցիկլերի առաջացման ձգտումով և բ)ֆունկցիոնալ խմբերի փոխադարձ ազդեցության շնորհիվ յուրաքանչյուր խմբի ռեակցիոնունակության բարձրացումով։

Սպիրտների հետ փոխազդելիս ամինաթթուները առաջացնում են բարդ էսթերներ, որոնք, ի տարբերություն ամինաթթուների, չունեն երկբևեռ կառուցվածք։ Ամինաթթուների էսթերները լուծվում են օրգանական լուծիչներում, ցնդող են և այդ հատկության վրա է հիմնված ամինաթթուների բաժանման (առաջին անգամ առաջարկվել է Ֆիշերի կողմից 1901 թ) էսթերային եղանակը։ Ժամանակակից գազհեղուկային քրոմատոգրաֆիկ եղանակները նույնպես հիմնված են այդ հատկության վրա։

1.Ամինաթթուների կարևորագույն հատկություններից է պեպտիդների առաջացումը։

2.միջմոլեկուլային դեհիդրատացում α-ամինաթթուների միջև, ցիկլիկ դիպեպտիդների (դիկետոպիպերազինների) առաջացումով։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы