Հայաստանի Հանրապետության բուսաբուծությունը

Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Բուսաբուծության հիﬓական արտադրաﬕջոցը մշակովի հողերն են, որոնք
հայտնի են ակտիվ օգտագործվող գյուղատնտեսական հանդակներ անունով:
Մշակովի հողերի ﬔծ մասն օգտագործվում է որպես վարելահող (450 հազ.
հա), որտեղ կատարվում է վարացանք, մշակվմ են բույսեր: Դա բուսաբուծու
թյան դաշտավայրության ճյղն է:

Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

Սկզբից չկար ոչ մի սարք, որը կարող էր զարգացնել ճյուղը: Մարդիկ միայն կարողանում էին ստանալ լավ հող և ջուր: Նրանք ծառերը մշակում էին հատ-հատ, սակայն ոչ բոլորն էր դառնում որակյալ պտուղ: Տարիների ընթացքում մարդիկ սկսեցին հեշտացնել գործը, ստեղծեցին փոքրիկ բայց օգնող սարքեր, իսկ դարերի ընթացքում արդեն ամեն ինչ դարձավ ժամանակակից:

Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

Շատ մեծ, բնությունը վերելք է ապրում: Ծառերը ավեի որակյալ փայտ են արտադրում, որը որ շատ կարևոր է մարդկանց համար: Անտառները ավելի շատ և ծիտ են դառնում:

Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը:

Շատ բարձր, քանի որ՝

Բուսաբանություրնը աշխարհի ամենակարևոր և զարգացած ճյուղերից մեկն է:

Ամեն տարի նոր վերելքներ է ապրում:

Մարդիկ ունեն արդեն շատ բարենպաստ պայմաններ որպեսզի այդ ճյուղը ավելի ու ավելի զարգանա:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Բուսաբուծություն, գյուղատնտեսական գիտություն և բնագավառ, որը զբաղվում է բույսերի մշակմանը վերաբերող հիմնահարցերով։ Բուսաբուծության ուսումնասիրության ոլորտում ընդգրկված է մրգերի, բանջարեղենների, սերմերի, ծիլերի, սնկեր, ջրիմուռների, ինչպես նաև խոտաբույսերի և դեկորատիվ ծառատեսակների մշակումը։ Մշակության մեջ գտնվող բուսատեսակները մարդու կողմից օգտագործվում են որպես սնունդ, անասունների կողմից՝ որպես կեր, ինչպես նաև թեթև և սննդի արդյունաբերության համար ծառայում են որպես հումք։

Որպես գիտություն, բուսաբուծությունն ուսումնասիրում է դաշտային պայմաններում մշակվող բույսերի բազմազանությունը, դրանց բուսաբանա-կենսաբանական առանձնահատկությունները, աշխարհագրական տեղադրման և շրջանցնման սկզբունքները, բարձր, հարաճուն և որակյալ բերք ստանալու համար կատարվող ամենակատարելագործված միջոցառումները։

Փորձարարական հետազոտություններում բուսաբուծությունը հենվում է ֆիզիկայի, քիմիայի, բուսաբանության, բույսերի ֆիզիոլոգիայի, հողագիտության, գյուղատնտեսական օդերևութաբանության, գենետիկայի, սելեկցիա-սերմնաբուծության, ագրոնոմիական և կենսաբանական քիմիայի, երկրագործության, էնտոմոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի, մեքենայացման, գյուղատնտեսական արտադրության էկոնոմիկայի ու կազմակերպման և գիտության այլ ճյուղերի տվյալների վրա։

Սերտորեն կապված է անասնաբուծության հետ։ Դաշտային պայմաններում մշակվող բույսերից ստացված արտադրանքի մոտավորապես 30-50 %-ը կարելի է օգտագործել որպես պարեն կամ արդյունաբերության հումքի աղբյուր (հատիկ, սերմ, թել, արմատ, պալար և այլն)։ Բերքի զգալի մասը (խոտ, ծղոտ, մղեղ, փրեր, խտացրած, կանաչ և հյութալի կերեր և այլն) գյուղատնտեսական կենդանիների կողմից վերածվում են մսի, կաթի, յուղի, բրդի, ձվի, և այլ ապրանքատեսակների։

Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի վրա ազդում է լույսի, ջերմության և խոնավության բարենպաստ զուգորդումը դրանց աճման ժամանակամիջոցում։ Կարևոր գործոն է նաև բնակչության թիվը որով էլ որոշվում է տվյալ մշակաբույսերի բերքի պահանջարկի չափը։

Իսկ կիրառական նշանակության առանձնանում են հացահատկային, շաքարատու, ձիթատու, կաուչուկատու, վուշատու թելատու և այլ տեխնիկական մշակաբույսեր։ Դաշտավարության գլխավոր ենթաճյուղը դա հացահատկային մշակաբույսերի (եգիպտացորեն, բրինձ, ցորեն) հետ աշխատանքը։ Հացահատկի արտադրությունը համաշխարհային գյուղատնտեսության գլխավոր ճյուղն է։ Դա պայմանավորված է նրանով, որ հացահատիկը մեծ դեր ունի մարդու կյանքում։ Սակայն ցանքատարածքով առաջնային իր ուրույն դերը ունի ցորենի արդյունահանումը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы