Անասնապահություն

Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

զարգացման նաղադրյալներն է՝ կերային բազան, խոշոր տարածքը, արոտավայրերը:

խոչընդոտներն՝ մարդկանց խոշոր պահանջմունքը, սեզոնային տատանումները, տեղաբաշխումը

Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:

քանի որ կա սնսնդի ծավալ, օրինակ խոզերի, հավերի և այլ կեդնանիների մսի պահանջը:

Տարածքը, որտեղ պետք է արածեն, որտեղ լինի բները:

Կենդանիների համար պատվաստման դեղամիյոցները և այլն:

Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

Աշխարհի պետությունների մեծ մասում, ինչպես նաև Հայաստանում, տարվա սաք սեզոնին անասունները սնվում են բնական արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին՝ նախորոք կուտակված կերով: Մեր երկրում արոտային կերը բավարար է , բայց անբավարար է մսուրային կերը:

Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:

Այսօր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների եղջերատման տեխնոլոգիաի տիրապետմամբ իրենց մասնագիտական ծառայությունն են մատուցում 50-ից ավելի անասնաբույժներ, ֆերմերներ, իսկ եղջերատված խոշոր եղջերավորների գլխաքանակը գերազանցում է 7000-ը՝ տարեցտարի ավելացման միտումով։

Որտեղի՞ց է ծագել եղջերատման գաղափարը, ո՞րն է եղել նպատակը, ինչպիսի անասնաբուժական-անասնաբուծական հնարքներ են կիրառվում եղջերատման ժամանակ, կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը առհասարակ…

Տավարաբուծության ոլորտում գիտական, տնտեսական տեսանկյունից գերհզոր երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք Եվրոպական երկրներ, կենդանիների եղջերատումը արդյունաբերական շահավետության տեսակետից արդարացված է ապացույցներով և տնտեսական հաշվարկներով և կիառվում է ավելի քան 35-40 տարի։

Նախամարդը անասնապահությամբ սկսել է զբաղվել դեռ հին քարի դարում։ Առաջինն ընտելացվել է շունը, ապա՝ խոզը, խոշոր եղջերավորները, ոչխարը, այծը, ճագարը, ձին և էշը։ Ընտելացված կենդանիների բազմացման, աստիճանական բարելավման և ընտրասերման միջոցով դրվել է անասնաբուծության տարբեր ճյուղերի հիմքը։

Հայկական բարձրավանդակում անասնաբուծական գիտելիքները սաղմնավորվել են անասնապահության սկզբնավորման հետ միասին (նեոլիթի դարաշրջան)։ Ծովինար բերդի (Սևանա լճի հարավային ափ) պեղումներից հայտնաբերվել են տավարի, ընտանի ոչխարի և խոզի ոսկորներ։ Ուրարտական սեպագիր արձանագրություևներում հիշատակված են եզը, ցուլը, արջառը, կովը, ոչխարը, գառը, հարևաև երկրներից ավար առած հարյուր հազարավոր գլուխ տավարի և ոչխարի մասին։ Այս ամենը վկայում են, որ Հայկական բարձրավանդակում ապրող ցեղերը դեռևս շատ վաղուց զբաղվել են անասնապահությամբ։ Անասնաբուծության առաջընթացի, տեխնիկայի, մշակույթի և երկրների միջև տնտեսական կապերի զարգացման հետ միասին ընդլայնվում են անասնաբուծական գիտելիքները։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մ. թ. ա. 1-ին դարում Հայաստանում հայտնի է եղել Մետրոդորոսին վերագրվող արամեատառ «Բանականության առկայությունն անխոս կենդանիների մոտ» երկախոսությունը։ Հայ մատենագիրները (Եզնիկ Կողբացի, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և այլք) իրենց երկերում մասնակիորեն բնութագրել են Հայաստանի կենդանիներին, իսկ որոշ հեղինակներ շոշափել են բազմացման, ժառանգականության, բնազդներին վերաբերող բազմաթիվ հարցեր։ 5-րդ դարում հայերեն է թարգմանվել Բարսեղ Կեսարացու «Վեցօրից»–ը, որտեղ նկարագրված են կենդանիների բնազդը, բազմացումը և այլն։

12-րդ դարում (կամ ամենաուշը 13-րդ դարի սկզբին) մի անհայտ հեղինակ արաբերենից թարգմանել է «Գիրք վաստակոց» աշխատությունը։ Այս աշխատության առանձին գլուխներում նկարագրված են ձիերը, կովերը, ոչխարները, մեղուները, շները, հավերը, նրանց կերակրումն ու խնամքը, զուգավորումը, հղիությունը, ինչպես նաև ոչխարների խուզը, հավերի գիրացումը, թռչնանոցները, մեղվանոցի տեղի ընտրությունը ևայլն։

Կիլիկյան Հայկական թագավորության ժամանսւկաշրջանից մեզ են հասել ձիաբուծության մասին գրվածքներ «Բազմավեպ», 1867, յտք. 12)։ 17-րդ դարի առաջին կեսիև Աբրահամ Կոստանդնուպոլսեցին կազմում է կենդանաբանակաև հայերեն առաշին աշխատությունը։ Հայաստանում բուծված կենդանիների նկարագրություևներ կան Ղևոնդ Ալիշանի աշխարհագրական մեևագրություններում։ Կենդանիների բուծման, թռչնաբուծության, մեղվաբուծության, շերամապահության, ձկևաբուծությաև և այլ հարցերին է նվիրված Ն. Տ. Տաղավարյաևի «Կենդանաբուծություն» աշխատությունը (անտիպ)։

Հայաստանում անասնաբուծության զարգացման իսկական վերելքն սկսվում է խորհրդային իշխանությաև օրոք։ Հայկական ԽՍՀ-ում անասնաբուծության զարգացման գործում վաստակ ունեն Ա. Զ. Թամամշևը (Թամամշյան), Ավ. Հ. Քալանթարը, Ի. Ա. Երիցյանը, Ս. Կ. Կարապետյանը, Ա. Ա. Ռուխկյանը, Զ. Ք. Դիլանյանը, Ն. Ա. Մալաթյանը, Վ. Բ. Ոսկանյանը, Ա. Գ. Երիցյանը, Ս. Գ. Քարամյանը, Ս. Ա. Առաքելյաևը, Ն. Գ. Ստեփանյանը և ուրիշներ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы