Ազոտ պարունակող օրգանական միացություններ, օրգանական միացությունների մի դաս, որի կազմի մեջ մտնում է նաև ազոտը։ Ազոտ պարունակող միացությունները լայն տարածվածություն ունեն օրգանական քիմիայում և կենսաքիմիայու։
Ազոտն ունի հինգ վալենտային էլեկտրոններ և առաջնային ամիններում եռավալենտ է, բացի այդ էլ ունի մեկ չզույգված էլեկտրոնային զույգ։ Այդ պատճառով հնարավոր է նոր կապի առաջացում ազոտի և ջրածնի ատոմների միջև, որը հանգեցնում է ամոնիումային աղերի առաջացմանը։ Բազմաթիվ ազոտ պարունակով միացություններ իրենց բնույթով հիմնային են, բայց հիմնայնության աստիճանը զգալիորեն կախված է նրանց տարածական կառուցվածքից։ Ամիդներում գտնվող ազոտի ատոմը հիմնային չէ, քանի որ տեղի է ունենում չզույգված էլեկտրոնային զույգի ապատեղայնացում կրկնակի կապի հետ, իսկ պիրոլում էլեկտրոնային զույգը հանդիսանում է արոմատիկ սեքստետի մաս։
Ածխածին-ածխածին քիմիական կապի նման հնարավոր է կրկնակի (իմիններ) և եռակի կապերի (նիտրիլներ) առաջացում։
CN քիմիական կապը բևեռացված է դեպի ազոտի ատոմը (C և N-ի էլեկտրաբացասականությունները համապատասխանաբար կազմում են 2.55 և 3.04), և այդ պատճառով մոլեկուլն ունի մեծ մոլեկուլային դիպոլային մոմենտ։
Оставьте комментарий