Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը։

Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները[1]։

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝

  1. Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
  2. Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը։

Դրանք Կոնվենցիայի բաղկացուցիչ մասեր են և դրանց կատարումը նույնպես մտնում է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակների մեջ։ Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների՝ անդամ պետությունների կողմից կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն մշտադիտարկման միջոցով։ Բոլոր անդամ պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման մասին։

Оставить комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы