Հայտնի են ժառանգական փոփոխականության երկու հիմնական ձևեր` համակցական և մուտացիոն փոփոխականություններ։ Կենդանի օրգանիզմի բազմազանությունը, յուրաքանչյուր գենոտիպի առանձնահատուկ լինելը պայմանավորված են համակցական փոփոխականությամբ, այսինքն՝ սեռական բազմացման ժամանակ քրոմոսոմների և տրամախաչման ժամանակ քրոմոսոմների հատվածների վերախմբավորմամբ։ Համակցական փոփոխականության դեպքում գեները, քրոմոսոմները մնում են անփոփոխ, բայց փոխվում են ժառանգական սկզբնակների զուգակցությունները և գենոտիպում դրանց փոխներգործության բնույթը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы