Բջջանյութ

ելյուլոզի հիդրոլիզի գումարային հավասարումը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.{\displaystyle (C_{6}H_{10}O_{5})n+nH_{2}O\rightarrow nC_{6}H_{12}O_{6}}{\displaystyle (C_{6}H_{10}O_{5})n+nH_{2}O\rightarrow nC_{6}H_{12}O_{6}}:

Ցելյուլոզի կառուցվածքից երևում է, որ նրա յուրաքանչյուր օղակը ունի երեք հիդրօքսիլ խումբ։ Ֆորմուլում դրանք առանձնացվում են հետևյալ կերպ.

{\displaystyle [C_{6}H_{7}O_{2}(OH)_{3}]n}{\displaystyle [C_{6}H_{7}O_{2}(OH)_{3}]n}

Այս խմբերի հաշվին այն կարող է առաջացնել պարզ և բարդ եթերներ։ Մեծ նշանակություն ունեն ցելյուլոզի ազոտաթթվական եթերները։ Դրանք ստացվում են ծծմբական թթվի առկայությամբ ցելյուլոզի վրա ազոտական թթուվ ազդելով.{\displaystyle C_{6}H_{7}O_{2}(OH)_{3}n+3nHNO_{3}\rightarrow [C_{6}H_{7}O_{2}(ONO_{2})_{3}]n+3nH_{2}O}{\displaystyle C_{6}H_{7}O_{2}(OH)_{3}n+3nHNO_{3}\rightarrow [C_{6}H_{7}O_{2}(ONO_{2})_{3}]n+3nH_{2}O}:

Ցելյուլոզի նիտրատների ընդհանուր հատկությունն է չափազանց մեծ այրելիությունը։

Nitrocellulose ru.svg

Բջջանյութի հիդրոլիզ

Հանքային թթուների առկայությամբ, բջջանյութից թթվային հիդրոլիզով ստացվում է գլյուկոզ, որը խմորվում է և առաջանում է էթանոլ («Հիդրոլիզային սպիրտ»), որն օգտագործվում է կաուչուկի ստացման համար և որպես լուծիչ։ Սակայն այս եղանակով ստացված էթիլսպիրտից ալկոհոլային խմիչքներ պատրաստել չի կարելի։

Բջջանյութի Էսթերներ

Բջջանյութի մակրոմոլեկուլներում պարունակվող OH խմբերի քիմիական փոխարինումների արդյունքում առաջանում են բազմաշաքարների ածանցյալներից՝ էսթերները։ Պոլիմերի մոլեկուլում յուրաքանչյուր միաշաքարային կկնվող օղակ պարունակում է 3 հիդրօքսիլային խումբ, որոնց շնորհիվ ստացվում են Էսթերները։

Ազոտաթթվական էսթերներ

Ազոտաթթվական էսթերները դյուրավառ նյութեր են և ստացվում են՝ ծծմբական թթվի առկայությամբ բջջանյութի վրա ազոտական թթու ազդելու հետևանքով։

Քացախաթթվական էսթերներ

Cellulose acetate preparation etherification.svg

Քացախաթթվական էսթերներից են երկացետատը և եռացետատը, որոնք արտաքին տեսքով շատ նման են բջջանյութին։ Մեծ կիրառում ունեն ացետատային մանրաթելի ստացման գործում

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы