Հայաստանում 19-րդ դարում արդեն ձևավորված էին գորգագործությունը, կաշեգործությունը, բամբակամանվածքային արտադրությունը, մանածագործությունը, մետաքսագործությունը, կոշկակարությունը և այլն։ Ոլորտն արագ զարգացել է Խորհրդային Հայաստանում, ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), թողարկել սպառման առարկաների ընդհանուր ծավալի մոտ 60 %-ը։ Համախառն արտադրանքի ծավալով 2-րդն էր մեքենաշինությունից հետո (1990)։ Ներկայումս ՀՀ թեթև արդյունաբերության ճյուղը (Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և այլուր) արտադրում է բամբակե և բրդե մանվածք, բամբակե և բրդե գործվածք, գորգերի, տրիկոտաժի, գուլպայի, տեքստիլ և կարի արտադրանք, գեղարվեստական իրեր, կոշիկ, վերամշակում են բնական կաշի և մորթի։ Ճյուղի առաջատարներն են Վանաձորի «Բ. Դարբինյան» ՍՊ, Երևանի «Արագած», «Քանաքեռ» կարի, Գյումրիի «Արշալույս» և «Տոսպ» ԲԲ ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում են արտասահմյան պատվերներով։
Оставьте комментарий