Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ
Այստեղ է լացել իմ մայրըՄորմոքն իր և իր օրորը,Այստեղ այնպես անծայր էԿարոտն ու այնպես խոր է։Մեր տունը համր ու դատարկ է,Մեր տունը որբ ու ավեր է.Բարակ զանգակի զարկըԼալիս է երկրիս ցավերը…
Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց,
Նաիրուհին տխուրաչյա և համեստ.
Այնպես վառ էր լեռնադստեր դեմքը բաց,
Նայվածն այնպես հրեղեն ու անարվեստ։
Եվ հյուսիսյան հեռուներում ու ցրտում,
Կարծես ցոլաց իմ նաիրյան արևն ալ,
Կարծես բոցե մի վարդ բացվեց իմ արտում,
Եվ չի կարող արբած հոգիս լուռ մնալ,
Եվ չի կարող սիրտրս չերգել այդ անբիծ
Հուրը, որ ինձ ժպտաց այսօր ցուրտ հեռվում.
Այդպես արևն է դուրս նայում մութ ամպից
Իմ նաիրյան բա՜րձր, բա՜րձր աշխարհում…
Оставьте комментарий