Մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։
Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։
Կենդանիների զգալի մասը միայն սեռական եղանակով են բազմանում։ Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տեսակների սեռական բջիջների ձևը և չափերը տարբեր են։
Արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, իրենց բավականին փոքր չափերով և շարժունակությամբ տարբերվում են ձվաբջիջներից։
Սեռական բջիջների զարգացում
Կենդանիների սպերմատոզոիդները և ձվաբջիջները զարգանում են սեռական գեղձերում՝ սերմնարաններում և ձվարաններում։ Սեռական գեղձերում կան 3 գոտիներ, որոնք են.
- բազմացման գոտի, տեղավորված է սեռական գեղձի ամենասկզբում։ Այս գոտում գտնվում են սկզբնական սեռական բջիջները, որոնք բազմանում են միտոզով, և նրանց թիվը մեծանում է,
- աճման գոտի, որտեղ ընկնում են սկզբնական սեռական բջիջները և արդեն չեն բաժանվում, այլ սկսում են աճել՝ հասնելով այն չափի, որը հատուկ է յուրաքանչյուր կենդանու տեսակի սեռական բջիջներին,
- հասունացման գոտի, այստեղ անցնում են սեռական բջիջները, երբ ավարտվում է աճման պրոցեսը, և այդտեղ փոխարկվում են ձվաբջիջների և սպորմատոզոիդների։
Ձվաբջիջների և սպերմատոզոիդների զարգացումը միակերպ չի կատարվում։ Սերմնարանի հասունացման գոտում բաժանումից հետո ստացված բոլոր 4 բջիջները միանման են, բոլորը դառնում են հասուն սպերմատոզոիդներ։ Ձվարանի հասունացման գոտում նույնպես բաժանումից հետո ստացվում են 4 բջիջներ, սակայն մեծությամբ միանման չեն. բջիջներից մեկը մեծ է, իսկ երեքը՝ փոքր։ Մեծ բջիջը փոխակերպվում է հասուն ձվաբջջի, իսկ երեք փոքրերը, որոնք կոչվում են ուղղորդող մարմնիկներ, ոչնչանում են։
ԱՆՍԵՌ ԲԱԶՄԱՑՈՒՄ
Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է։ Բազմացման միջոցով կենդանի օրգանիզմները վերարտադրում են իրենց նմաններին, որի շնորհիվ կյանքը շարունակվում է սերնդեսերունդ: Օրգանիզմների բազմացման հիմքում ընկած է բջիջների բաժանումը: Հայտնի են բազմացման տարբեր ձևեր, սակայն բոլորը կարող են միավորվել երկու ձևի մեջ` անսեռ և սեռական:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր, իրար նման օրգանիզմներ: Անսեռ բազմացումը տեղի է ունենում առանց սեռական բջիջների առաջացման: Այն խիստ արդյունավետ գործընթաց է, որիմիջոցով բարենպաստ պայմաններում տեսակի թվային կազմն արագորեն մեծանում է: Անսեռ բազմացման ամենապարզ ձևը կիսումն է,երբ մայրական օրգանիզմը բաժանվում է երկու հավասար մասերի: Շատ միաբջիջ օրգանիզմներ (բակտերիաներ,նախակենդանիներ ,ջրիմուռներ) բարենպաստ պայմաններում բազմանում են բջջի երկու մասերի կիսման միջոցով։
Оставьте комментарий