Առաջադրանքներ սովորողների համար․ Սեպտեմբեր

I Մակարդակ (հեշտ) 

  1. Թվարկել այն պատճառները, որոնք հանգեցրել են Առաջին համաշխարհային պատերազմին  — 2 միավոր; 

 2. Ո՞ր Եվրոպական երկրները չեն մասնակցել առաջին համաշխարհային պատերազմին — 2 միավոր;

3. Ինչպե՞ս արդարացավ Օսմանյան կայսրությունը ամբողջ աշխարհի առջև հայոց ցեղասպանությունից հետո —  3 միավոր:

II Մակարդակ(միջին) 

1. Թվարկել համաշխարհային պատերազմի 3 կարևոր իրադարձությունները։ Պատասխանը հիմնավորել  — 4 միավոր; 

2. Ընտրել Եվրոպական որևէ երկիր և ներկայացնել նրա դերը պատերազմի ժամանակ —  4 միավոր; 

3. Ներկայացնել Հայաստանի դերը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։  — 5 միավոր:

Advertisementshttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlREPORT THIS AD

III Մակարդակ(բարդ) 

1. Թարգմանել առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ  նյութ, որը դեռ չունի հայալեզու տարբերակ — 5 միավոր; 

2.Թվարկել և հիմնավորել Անտանտի հաղթանակի պատճառները — 4 միավոր; 

3. Գրեք ձեր տեսակետը, թե ինչպես կարող էր առաջին համաշխարհային պատերազմի կոնֆլիկտը լուծվել խաղաղ ճանապարհով — 6 միավոր:

Պարզաբանում.  Նշված առաջադրանքներից պարտադիր է կատարել առնվազն երեքը, սակայն նույն մակարդակից կարելի է ընտրել առավելագույնը երկու առաջադրանք։ Ցանկության դեպքում սովորողը կարող է կատարել  երեքից ավել առաջադրանք։

Առաջադրանքները կազմեցին 9-2 դասարանի սովորողներ Հայկ Ղազարյանը, Իռեն Կարապետյանը, Էլիզա Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Ալեն Կոշկարյանը

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы