Առաջադրանքներ սովորողների համար․ Նոյեմբեր

Մակարդակ (հեշտ) 

  1. Ե՞րբ է կազմվել Հայաստանի առաջին Հանրապետությունը – 3 միավոր; 
  2. Ի՞նչ ազդեցություն թողեց Կարսի պայմանագրի կնքումը։ Պատասխանը հիմնավորել- 3 միավոր;
  3. Ի՞նչ կապ կա Կարսի պայմանագրի և Մոսկվայի պայմանագրի միջև — 2 միավոր:

II Մակարդակ(միջին) 

  1. Սահմանել «Հանրապետություն» հասկացությունը և նրան

առնչվող 3-5 հասկացություն – 5 միավոր; 

  • Ի՞նչ պայմանագրեր կան, որոնց մասին քիչ է խոսվում։ Ներկայացնել նրանց համառոտ բովանդակությունը – 4 միավոր;
  • Մանրամասն ներկայացնել Հայոց բանակի հիմքերի ստեղծումը — 5 միավոր:

III Մակարդակ(բարդ) 

1. Կատարել հետազոտական աշխատանք “Առաջին Հանրապետություն” թեմայով — 8 միավոր; 

2. Ներկայացնել երեք երկիր և գրել, թե՞ ինչպիսի ազդեցություն է ունեցել Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետության փլուզումը նրանց վրա — 7 միավոր; 

3. 1920 թ կնքվեց պայմանագիր, որի արդյունքում Հայաստանի կազմի մեջ մտավ Կարսը և Արևմտյան Հայաստանի մի մասը։ Սակայն ինչո՞ւ այդ պայմանագրի կետերը չկատարվեցին — 7 միավոր:

Պարզաբանում.  Նշված առաջադրանքներից պարտադիր է կատարել առնվազն երեքը, սակայն նույն մակարդակից կարելի է ընտրել առավելագույնը երկու առաջադրանք։ Ցանկության դեպքում սովորողը կարող է կատարել  երեքից ավել առաջադրանք։

Առաջադրանքները կազմեցին 9-2 դասարանի սովորողներ Հայկ Ղազարյանը, Իռեն Կարապետյանը, Էլիզա Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Ալեն Կոշկարյանը, Տիգրան Մարջանյանը

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы