հոկտեմբեր ամսվա Առաջադրանքներ

Վերլուծեք Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջանի ինքնապաշտպանական կռիվների բնույթը, ընթացքը և հետևանքները;

Բնույթ

1915 թվականի Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի բնակիչները դիմում են փախուստի դեպի լեռներ, ինքնապաշտպանության նպատակով, կանխազգալով իրենց դեմ կազմակերպված սպանությունները։

Ընթացք

Հայերը խմբավորումներ կազմելով որոշ չափով մղեցին ինքնապաշտպանական մարտեր, փորձելով այդ տարածքը հետ պահել թուրքերի հարձակումից, որը նրանց հաջողվեց յոթ շաբաթով։

Հետևանքներ

Դիմելով փախուստի նրանք կարողացան կանխել թուրքական զորքերի հարձակումները յոթ շաբաթով։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ։ Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։

2. Թվարկեք XX-XXI դարերի ցեղասպանությունները և համեմատեք արմենոցիդի հետ;

1904-1908 թվականին Գերմանիան իրականացրեց ցեղասպանություն աֆրիկական Հերերո և Նամա ցեղերի նկատմամբ, որի արդյունքում զոհերի թիվը հասավ 35-40 հազարից 100 հազարի։ Ցեղասպանության պատճառը Գերմանացիների և այդ ցեղերի միջև կոնֆլիկտն էր։ Հերերո և Նամա ցեղերը փորձում էին անկախանալ և հեղաշրջում կատարել, որը գերմանական ուժերը փորձում էին հանդարտեցնել։ Նամաները կոտորեցին հարյուր, այնուհետև չորս հազար գերմանացի կանանց և երեխաների, ինչը ավելի բարդացրեց իրավիճակը, և բանը հասավ Գերմանիայի կողմից որոշիչ կոտորածի։

Հոլոքոստը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանություն, որի շրջանակներում Նացիստական Գերմանիայի և իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը։ 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում։ Հրեաներից բացի նացիստների կատարած ցեղասպանության զոհ են դարձել նաև ազգային ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչներ, ներառյալ գնչուներ, անբուժելի հիվանդներ, ինչպես նաև լեհեր ու այլ սլավոններ, ԽՍՀՄ քաղաքացիներ, խորհրդային ռազմագերիներ, քաղաքական հակառակորդներ, միասեռականներ, Եհովայի վկաներ, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է մինչև 17 միլիոն մարդ։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական։ Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք

ՀոլոքոստըՀայոց ցեղասպանությունը և Գերմանիայի իրականացրած ցեղասպանություն աֆրիկական Հերերո և Նամա ցեղերի նկատմամբ միմյանց նման են նրանով, որ երեքի ժամանակ էլ մեծաքանկ թվով մարդիկ են զոհվել, Հոլոքոստի ժամանակ ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը, Հայոց ցեղասպանության ժամանակ զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը, Հերերո և Նամա ցեղերի ցեղասպանության ժամանակ նամաները կոտորեցին հարյուր, այնուհետև չորս հազար գերմանացի կանանց և երեխաների, ինչը ավելի բարդացրեց իրավիճակը, և բանը հասավ Գերմանիայի կողմից որոշիչ կոտորածի։ Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ Հոլոքոստը համարվում է 20-րդ դարում իրականացված ամենահայտնի ցեղասպանություններից մեկը։

Հայերի ցեղասպանության ժխտումը, կազմված է Թուրքիայի Հանրապետության պաշտոնական և բազակողմանի աջակցությունից, որը հարցը դարձնում է գիտականորեն ակնածելի և քաղաքականապես փաստարկված։ Տարբեր պետությունների խորհրդարանների կամ կառավարությունների կողմից հայերի ցեղասպանության ճանաչման հերթական քննարկումների ժամանակ Թուրքիան սպառնում է դիվանագիտական և առևտրային պատժամիջոցներով։ Որպեսզի Թուրքիայի տարածքում հայերի ֆիզիկական գոյության հետքերը վերացվեն, երկրում պարբերաբար ոչնչացվում են հայկական ճարտարապետական հուշարձանները։ Ժխտողների փաստարկները հիմնականում իրենցից ներկայացնում են հետևյալ պնդումների ձևախեղումները՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններ երբեք չեն եղել, հայերի մահը պատահականության արդյունք է՝ մարտական գործողությունների շրջանից հայերի տեղահանման ժամանակ սովից և հիվանդություններից, երիտթուրքերի կողմից հայերի ոչնչացման նպատակադրված քաղաքականություն չի եղել, հայերի մահը արդյունք է Օսմանյան կայսրությունում քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում զոհվել են նաև բազմաթիվ թուրքեր։

Իսկ Հոլոքոստի վերաբերյալ գոյություն ունի տեսակետ, ըստ որի՝ Հոլոքոստը՝ որպես երևույթ, գոյություն չի ունեցել այն ձևով, որպիսին այն նկարագրում է ընդհանուր ընդունելություն գտած պատմագրութունը։ Իրենց դավադրության տեսությունում Հոլոքոստը ժխտողներն առաջ են քաշում դրույթներ այն մասին, թե եղել են զանգվածային կեղծումներ, մասշտաբային կեղծարարություններ ու փաստերի թաքուցում հօգուտ հրեաների։ Ընդ որում՝ հիմնականում կասկածի են ենթարկվում հետևյալ դրույթները. հրեաների զանգվածային մահերը եղել են Երրորդ ռայխի պաշտոնական իշխանությունների նպատակաուղղված քաղաքականության արդյունք, հրեաների զանգվածային ոչնչացման համար ստեղծվել և օգտագործվել են գազի խցիկներ ու մահվան ճամբարներ, նացիոնալ-սոցիալիստների ու նրանց դաշնակիցների վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհված հրեաների թիվը հասել է մինչև 5-6 միլիոն։

3. Կազմեք Հայոց Ցեղասպանության իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին և վերջին երեք տեղերի թեկնածուների ընտրությունը հիմնավորեք):

Վարկանշային աղյուսակ

  1. Սասունի ինքնապաշտպանությունը սկսվեց, երբ թուրքական զորքերը հարձակվեցին քաղաքի բնակիչների վրա ։ Հասկանալով, որ իրենց ոչնչացում է սպառնում, քաղաքի բնակիչները դիմել են ինքնապաշտպանության և երեք օր անց՝ հուլիսի 21-ին, բարձրացել Անդոկ լեռը։ Դրա շնորհիվ Սասունցիներին հաջողվել է փախուստի դիմել դեպի Արևելյան Հայաստան: Ասվում է, որ արմենոցիդի արդյունքում ամենաքիչը տուժել են Սասունցիները, և ամենաշատը նրանց է հաջողվել փրկվել` փախչելով հարևան երկրներ, ընդ որում արևելյան Հայաստան: Ինքնապաշտպանության շնորհիվ Սասունցիների մեծ մասին հաջողվեց փրկվել և վերահաստատվել արևելյան Հայաստանում:
  2. Թալեաթը սպանվել է Բեռլինում հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանի կողմից ։ Թուրքիայի ռազմական դատարանը 1919-ի հուլիսի 11-ին մահապատժի է դատապարտել Իլդար Մահմուդովին ։ (1943-ին թուրքական կառավարությունը Թալեաթի մնացորդները դուրս բերեց նացիստական Գերմանիայից և մեծ արարողությամբ դրեց Կոստանդնուպոլսի Ազատության բլրի վրա։)
  3. Բոլշևիկյան կուսակցությունը` իրենց առաջնորդ Լենինի առաջնորդությամբ, Ռուսաստանում կատարեցին հեղափոխություն, ինչի հետևանքով Կովկասյան ճակատում գտնվող Ռուսական զորքերը հետ կանչվեցին, Թուրքիայի հետ կնքվեց համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանը ճանաչվում է Թուրքիայի կողմից, իսկ Թուրքիային է տրվում Արևմտյան Հայաստանի մեծ մասը` Վանը, Սասունը, Մուշը, Էրզրումը, և այլն:
  4. Առանց պատերազմ հայտարարելու, Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա և գրավեց Ալեքսանդրապոլը, և գրավելով Ալեքսանդրոպոլից և Ջավախքից երեսուն գյուղ, ստիպեցին Հայաստանին կնքել Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, որի արդյունքում որոշվեց Բոլշևիկյան Հայաստանի սահմանները, և որի արդյունքում ձևավորվեց նաև ադրբեջանը:
  5. Դեկտեմբերի 15-ի հեռագրին հաջորդող շրջաբերական հեռագրով հրահանգվում է, որ մահմեդականություն ընդունել ցանկացող հայերին պետք է տեղեկացվի, որ նրանց իսլամացումը պետք է տեղի ունենա վերջնական նպատակակետին հասնելուց հետո: Հաշվի առնելով ավելի վաղ տրված հրահանգները, որոնք պարզաբանում էին տեղահանության նպատակը որպես ոչնչացում, նոր հրահանգները ենթադրում են, որ հայերին այլևս չպետք է թույլ տրվի խուսափել կործանումից որևէ պատճառով:
  6. Հայերը պաշտպանություն են կազմակերպում Վանի վրա թուրքական զորքերի հանկարծակի հարձակումից։ Նրանք պահում են ռուսական բանակի առաջավոր մասերը, որոնք բաղկացած են հայ կամավորներից, որոնք օգնության են հասնելու 1915 թվականի մայիսի 23-ին։
  7. Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը և Զոհրապը ՝ Օսմանյան կայսրության խորհրդարանում հայ պատգամավորը, խնդրագիր են հղել Մեծ վեզիրին, Սաիդ Հալիմին, ներքին գործերի նախարար Թալեաթին և Սենատի նախագահ Ռիֆաթին ՝ Կոստանդնուպոլսի ձերբակալված հայերի անունից: Թեև առանձին-առանձին դիմում են նրանց, երեքն էլ տալիս են նույն պատասխանները, որ կառավարությունը մեկուսացնում է հայկական ղեկավարությանը և լուծարում հայկական քաղաքական կազմակերպությունները ։
  8. Հալեպում Ջեմալ փաշան կեղծ հայտարարում է, որ Զեյթունի հայերը ապստամբություն են բարձրացրել, և այդ պատճառով Նա հրահանգում է ռազմական իշխանություններին, բացառությամբ քաղաքացիական կառավարության, միջոցներ ձեռնարկել հայերին պատժելու համար ։
  9. Գերմանացի Մարշալ Օտտո Լիման ֆոն Սանդերսը տեղեկացնում է, որ տեղահանությունները նախատեսված էին Միության եւ առաջընթացի կոմիտեի կողմից եւ ստացել են բոլոր նախարարությունների հավանությունը, եւ որ ծրագրերի կատարումը փոխանցվել է գեներալ-նահանգապետերի, նրանց ենթակաների եւ ոստիկանության կողմից:
  10. Էնվերը Սիվասից մեքենայով հասնում է Կոստանդնուպոլիս։ Ժամանումից հետո նա ելույթ է ունենում՝ շնորհավորելով հայերին Կովկասյան ռազմաճակատում և այլուր իրենց պարտքը հիանալի կերպով կատարելու համար։ Էնվերը ձգտում է հանգստացնել Պոլսո հայերին, ովքեր դեռ չէին ապրել գավառներում համընդհանուր հալածանքները՝ քաղաքում եվրոպական մեծ համայնքի առկայության պատճառով։

Պարզաբանում

Առաջին հորիզոնականում է գտնվում Սասունի ինքնապաշտպանությունը, քանի որ այն շատ մեծ դեր է ունեցել այդ շրջանում մարդկանց փրկության մեջ: Սասունցիները` լինելով ցեղասպանության ժամանակ ամենաքիչը տուժած հայերը, կատարել են մի շարք սխրանքներ` համախմբված ինքնապաշտպանություններ կազմակերպելով և թուրքական զորքերին գետնին հավասարեցնելով:

Երկրորդ հորիզոնականին է արժանացել թալեաթ փաշայի սպանությունը Սողոմոն Թեհլերյանի կողմից, քանի որ նա ամբողջ հայ ազգի, հայ ժողովրդի ցանկությունն է իրականացնել` ոչնչացնել կոտորածի մեղավորներին: Եվ ի վերջո, այդ իրադարձությունը մեր օրերում արժանանում է մեծագույն հպարտության և պարծանքի:

Երրորդ հորիզոնականում է բոլշևիկների կողմից կատարված հեղափոխությունը: Լենինի գլխավորած կուսակցությունը հեղափոխություն կատարեց Ռուսաստանում, և դրան հաջորդեց լենինի և աթա թուրքի միջև պայմանագրերի կնքումը, որը անջատեց Արևմտյան Հայաստանը Արևելյան Հայաստանից, ստեղծվեց ոմն ադրբեջան պետությունը, Հայաստանից անջատվեց Ջավախքը:

Ութերորդ հորիզոնականում տեղադրված է քեմալ փաշայի կեղծ հայտարարությունը, ըստ որի հայերն իրականացրել են ապստամբություն և վերջինս դարձել է հայերի սպանության պատճառը: Սա համարվում է ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած փոքր իրադարձություն, որը պարզապես անհամեմատելի է առջևում գտնվող իրադարձությունների հետ, ուստի հայտնվել է ութերորդ հորիզոնականում:

Իններորդ հորիզոնականում է Գերմանացի մարշալի հայտարարությունը, որը արդարացում է հանդիսանում հայերի ոչնչացմանը այն բանով, որ հայերի տեղահանումը հավանության է արժանացել բազում պետական մարմինների և պաշտոնական անձանց կողմից: Այս իրադարձությունը ոչ պակաս կարևոր է քան մյուսները, բայց կրկին` անհամեմատելիության պատճառով, զբաղեցրել է նախավերջին հորիզոնականը:

Եվ վերջապես ամենաքիչ կարևորություն ունեցող իրադարձությունը այս վարկանիշային աղյուսակում էնվեր փաշայի ժամանումն է կոնստանդնուպոլիս` մերօրյա Ստամբուլ: Այնտեղ էնվերը հանդես է գալիս կեղծ հայտարարություններով` փորձելով Պոլսում բնակվող հայերին շարունակել անտեղյակության մեջ պահել: Այս իրադարձությունը տեղի է ունեցել միայն Ստամբուլում, ինչը վկայում է, որ այն նույնքան մաշտաբային չէ, ինչքան ներքևում գտնվող` ավելի մաշտաբային և կարևոր իրադարձությունները, ուստի այն զբաղեցրել է պատվավոր տասերորդ հորիզոնականը:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы