Այլընտրանքային, հեղինակային ծրագիր
Իրավիճակի նկարագրություն
Մեր ժամանակներում՝ թվային տեխնոլոգիաների բարձր մակարդակի տարածվածության ներքո, մեր հասակակիցներից քչերին է հետաքրքրում հայոց պատմությունը։ Երեխաները հիմնականում կենտրոնանում են այլ բաների վրա, ինչպիսին են խաղերը, ժամանցի այլ միջոցները։ Համարում ենք, որ այս հանգամանքը կարելի է օգտագործել մեր օգտին՝ ստեղծելով պատմական խաղեր։ Նման գաղափարը կարող է սովորողներին ավելի հետաքրքրացնել և պատմությունը դարձնել ավելի պարզ և հասկանալի։
Նպատակներ
1. Սովորողների մոտ առաջացնել և մեծացնել պատմության հանդեպ սեր, հետաքրքրասիրություն;
2. Եռամիասնական ճանաչման՝ ինքնաճանաչման,ազգի ճանաչման և համախարհային իրականության ճանաչման, իրականացում։
Խնդիրներ
3. Սովորողների համար ստեղծել մոտիվացնող միջոցներ՝ պատմական խաղեր, ինչպես նաև ապահովել նրանց մասնակցությունը այդ խաղերի ստեղծմանը;
4. Օգտագործելով սովորողների հետաքրքրությունները՝ սպորտ, արվեստ, խաղեր և այլն, ստեղծել ընդհանուր կապ պատմության և սովորողի հետաքրքրության մեջ՝ մոտեցնելով նրան պատմությանը;
5. Զարգացնել սովորողների մտային և կամային կարողությունները;
6. Կազմակերպել առկա, ինչու ոչ նաև առցանց հանդիպումներ մասնագետների հետ, ովքեր որոշ թեմաներում ավելի տեղեկացված և մասնագիտացված են;
7. Իրականության փոփոխության նախապայմանների ստեղծում։
Դասի կազմակերպման տարբերակներ
1. Համագործակցություն այլ առարկաների մասնագետների հետ;
2. Դաս-դասախոսությունների կազմակերպում, նաև` արտակրթահամալիրային մասնագետների մասնակցությամբ;
3. Դասեր պատմամշակութային վայրերում;
4. Պատմական որևէ իրադարձության մասնակցած անձանց հետ քննարկում, հարցազրույց;
քննարկում, հարցազրույց;
5. Բանավեճ;
Գիտելիքի փոխանակում։
Բովանդակություն
1. Առաջին համաշխարհային պատերազմ; պատճառներ; իրադարձություններ; հետևանքներ — 3 դասաժամ
2. Հայոց ցեղասպանություն; պատճառներ; իրադարձություններ; հետևանքներ; պայքար հետևանքների հեռացման համար – 4 դասաժամ
3. Ցեղասպանությունը որպես համաշխարհային երևույթ – 3 դասաժամ
4. Առաջին հանրապետություն — 2 դասաժամ
5. Խորհրդային Հայաստանի պատմական փոփոխության փուլերը – 4 դասաժամ
6. 1914-2022 ժամանակաշրջանում հայ ժողովրդին և հայկական պետությանը վերաբերող միջազգային փաստաթղթեր – 6 դասաժամ
7. Երկրորդ համաշխարհային պատերազմ; համեմատություն առաջին աշխարհամարտի հետ — 4 դասաժամ
8. Ռազմական գործողությունները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև այսօր – 5 դասաժամ
9. ԽՍՀՄ փլուզում (բանավեճ) – 2 դասաժամ
10. Արցախյան ազատագրական պատերազմ — 3 դասաժամ
11. Ցեղասպանության հարյուրամյակ; հայկական պահանջատիրություն — 2 դասաժամ
12. Ապրիլյան քառօրյա պատերազմ — 3 դասաժամ
13. Թավշյա հեղափոխություն? — 4 դասաժամ
14. Արցախյան պատերազմ – 5 դասաժամ
15. Սեվրի պայմանագրի հարյուրամյակ — 3 դասաժամ
16. Կարսի պայմանագրի հարյուրամյակ — 3 դասաժամ
17. 2021 սեպտեմբեր- 2022 հունիս; ապագայաբանական կանխատեսումներ – 7 դասաժամ
18. Նախաքննական կրկնություն – 9 դասաժամ
Պարզաբանում. Իրականացվում է նախաքննական կրկնություն անհատական և խմբային աշխատանքների տեսքով ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Գնահատման համակարգ
Գրավոր հարցում – 1-4 միավոր
Բանավոր հարցում – 2-4 միավոր
Հետազոտական աշխատանք – 2 միավոր
Նախագծային աշխատանք – 1 միավոր
Պարզաբանում. Գնահատումը տեղի է ունենում ինքնագնահատականի, ուսուցչի, իսկ նեղ մասնագետի հետ աշխատանքի դեպքում նաև նրա գնահատականի գումարի միջինը։ Եթե ամսական գնահատականը հատում է 10 միավորի շեմը, ապա սովորողին տրվում է հնարավորություն լրացուցիչ միավորները հատկացնել որևէ ամսի, ըստ ցանկության։
01.06.2021 © 8-րդ դասարանի սովորողներ՝ Հայկ Ղազարյան, Էդուարդ Սարգսյան, Էլիզա Ղարիբյան, Իռեն Կարապետյան, Ալեն Կոշկարյան
Դասավանդող՝ Աշոտ Տիգրանյան
Оставьте комментарий