Պատմություն. հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ առարկայական ծրագրի համահեղինակներից

Թեմա:  Ցեղասպանությունը որպես համաշխարհային երևույթ: Հայոց ցեղասպանություն

Առաջադրանքներ 

I Մակարդակ (հեշտ) 
1. Ովքե՞ր մասնակից եղան հրեաների էթնիկ զտմանը: Ի՞նչ հետևանքների այն հանգեցրեց: — 2 միավոր

2. Ի՞նչու Գերմանիան ցեղասպանության ենթարկեց Նամիբիային: — 3 միավոր

3. Ովքե՞ր են Հերերո և Նամակուա ցեղերի ցեղասպանության հեղինակները և ի՞նչ նշանակություն այն ունի մեր օրերում: — 4 միավոր

II Մակարդակ․(միջին) 
1. Սահմանել “ցեղասպանություն” հասկացությունը և բերել նրան առնչվող երեք հասկացություն: — 4 միավոր

2. Ինչո՞ւ Օսմանյան կայսրությունը որոշեց ցեղասպանություն գործել Հայ ժողովրդի նկատմամբ: -3 միավոր

3.Ինչ ազդեցություն ունեցավ հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի վրա: Ի՞նչ պատահեց նրանց, որոնց հաջողվեց ողջ մնալ: — 4 միավոր

III Մակարդակ․(բարդ) 
1. Արդյո՞ք Օսմանյան կայսրույթունը ցեղասպանություն գործեց միայն հայերի հանդեպ, և եթե ոչ, ապա ինչո՞ւ ցեղասպանության ենթարկվեցին նաև այլ ազգեր: — 5 — միավոր

2. Կատարել հետազոտական աշխատանք 20րդ դարում տեղի ունեցած որևէ ցեղասպանության (բացի հայոց ցեղասպանությունից) մասին: Ընտրությունը հիմնավորել: — 7 միավոր

3. Կազմել ցուցակ, որում կլինեն հինգ ամենացնցող ցեղասպանությունները: Գրել հիմնավորում: — 6 միավոր

Պարզաբանում.  Նշված առաջադրանքներից պարտադիր է կատարել առնվազն երեքը, սակայն նույն մակարդակից կարելի է ընտրել առավելագույնը երկու առաջադրանք։ Ցանկության դեպքում սովորողը կարող է կատարել  երեքից ավել առաջադրանք։

Առաջադրանքները կազմեցին 9-2 դասարանի սովորողներ Հայկ Ղազարյանը, Իռեն Կարապետյանը, Էլիզա Ղարիբյանը, Էդուարդ Սարգսյանը, Ալեն Կոշկարյանը

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы