Հայաստանի բնակչություն

Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում հայտնվեցին չորս փուլով՝ 1801-1878 թթ։ Արևելյան Հայաստանի հարավային մասերը մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են։ 1828-ին, երբ Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունները միացել են Ռուսաստանին, կազմելով Հայկական մարզը, այն ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ 1828-1829 թթ. Արևելյան Հայաստանի հարավային մասերից, որոնք մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են, Ատրպատականի հայկական բնակավայրերից և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Հայկական մարզ և Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմում գտնվող հյուսիսային մասերլ հարակից շրջաններ։ Արևելյան Հայաստանի Երևանի նահանգում 1-ին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան 1-ին մարդահամարի շրջանակներում՝ 1897-ին, ըստ որի՝ այդ նահանգի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918-ին Արևմտյան Հայաստանից և Հարավային Կովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստանի Երևանի նահանգ և մայիսին այդտեղ կազմավորված Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ։

Սակայն թուրք-հայկական պատերազմի (28.09-18.12.1920), սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920-ին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։1 մլն-ն վերականգնվել է միայն 1930-ին։

Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 ֊ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, ղարաբաղյան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-1994-ին։

Արցախը ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։ 1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12)։ 2010-ին մշտական բնակչության 34,4 %-ն ապրել է Երևանում, Հայաստանի Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում՝ մշտ. բնակչության 8,6-8,7-ական %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 7,4 %-ը, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4,1-4,7-ական %-ը, իսկ 1,7 %-ը՝ Վայոց ձորի մարզում։

1976 թվականին կանխատեսվում էր, որ Հայաստանի բնակչությունը 2000 թվականին պետք է կազմեր 4,650 միլիոն մարդ, խտությամբ՝ 156 մարդ/կմ², քաղաքներում պետք է բնակվեին հանրապետության բնակչության 80%-ը, իսկ Երևանի բնակչությունը պետք է լիներ ավելի քան 1,2 միլիոն մարդ, սակայն կանխատեսումները չիրականացան Սպիտակի երկրաշարժի, էներգետիկ ճգնաժամի, Արցախյան պատերազմի, տնտեսական շրջափակման, արտագաղթի, ինչպես նաև ծննդաբերության ցածր մակարդակի պատճառով։

Ըստ 2011-ի մարդահամարի՝ Հայաստանի մշտական բնակչությունը 3,213 միլիոն էր։ Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։

ՏարիԸնդամենը՝ տարեսկզբիդրությամբ (հզ․ մարդ)Այդ թվում՝Տոկոսներով՝ ընդհանուրինկատմամբ
քաղաքայինգյուղականքաղաքայինգյուղական
1920720,0121,7598,316,983,1
1926881,3167,1714,219,081,0
19391282,3366,4915,928,471,6
19591765,3873,1892,249,550,5
19702492,61472,71019,959,140,9
19793037,31985,71051,665,434,6
19893304,72222,21082,567,232,8
20013214,52066,11146,964,335,7
20053217,52062,31153,664,135,9
20063221,12062,61156,664,135,9
20093238,02073,41164,664,036,0
20103249,52081,01168,564,036,0
20113262,62088,51174,164,036,0
20172986,11901,71084,863,736,3

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы