1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում…
Ջրածինը համարվում է համար մեկ տարրը Տիեզերքում, որովհետև տիեզերքում կան անթիվ աստղեր, որոնց մեջ էլ կա մեծ քանակով ջրածին: Նաև աստղերի վրա ընթացող, ջրածնի ատոմների փոխանակումը մի այլ տարրի ՝ հելիումի ,ուղեկցվում է հսկայական քանակով ջերմության և լույսի անջատումով: Առանց նշված փոխանակման կյանքն անհնար կլիներ Երկրի վրա:
2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ…
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնային վառելիքը էկոլոգիապես անվտանգ է։ Այն այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր վառելանյութ է: Ապագայի վառելանյութը մատչելի ջրածինն է:
3. Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.
ա) քիմիական նշանը
H
բ) հարաբերական ատոմային զանգվածը
1.00794(7)=1
գ) մետա՞ղ է. թե՞ ոչ մետաղ
Ոչ մետաղ
դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր
1 պարբերության, I խմբի, գլխավոր ենթախմբի տարր է
ե) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը )
միջուկի լիցքը — -+1
պրոտոնների թիվը — -1
էլեկտրոնների թիվը — -1
էներգետիկ մակարդակի թիվը — -1
*4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. ..
Վալենտականություն — 1
Օքսիդացման աստիճան — -+1, -1
*5. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը. ..և որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr և մոլային զանգվածը`M գ/ մոլ …
Ջրածնի մոլեկուլի բանաձև — H2
Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) — Mr(H2)=2*Ar(H)=2*1=2
Մոլային զանգվածը (M) — 2 գ/մոլ
*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..
Օդից Ջրածինը 14,5 անգամ թեթև է, իսկ Ջրածինը թթվածնից թեթև է 16 անգամ։
*7. Դուք լաբորատորիայում ստացել եք ջրածին և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք. համապատասխան ռեակցիաների հավասարումները. …
Zn+2HCl=H2+ZnCl2
2H2+O2=2H2O
Оставьте комментарий