ՋՐԱԾԻՆ

Ջրածինը հայտնաբերվել է 16-րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով։ 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց «հիդրոգենիում», որը նշանակում է ջուր ծնող։ Ջրածինը երկրի վրա հանդես է գալիս միացություններում՝ ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում։

Ջրածին անջատվում է նաև հրաբխային ժայթքումների ժամանակ։ Սպեկտրոսկոպի օգնությամբ ջրածին հայտնաբերվել է արեգակի և աստղերի վրա։

Տիեզերքի նյութը ժամանակակից պատկերացումներով կազմված է 30-50%-ի չափով ազատ ջրածնից, որի ատոմը հանդիսանում է տիեզերքի կառուցման հիմնական աղյուսիկը։

Պատկեր:Emissions Spectra.webm

Hydրածնի սպեկտրի փորձարկում

Բացի ջրածնից՝ 1 ատոմական զանգվածով, հայտնի են նաև 2 և 3 ատոմական զանգվածներով ջրածիններ՝ ծանր ջրածիններ՝ դեյտերիում (D) և տրիտիում (T), որոնք թթվածնի հետ առաջացնում են ծանր ջուր՝ (M=2Օ)։

  • Ջրածնից փոքր իոնացման պոտենցիալներով մետաղների և թթուների փոխազդեցությունից (բացի HNO3 և խիտ H2SO4-ից).

{\mathsf  {Zn+2HCl\ \rightleftarrows {}\ ZnCl_{2}+H_{2}}}{\d{\mathsf  {Fe+H_{2}SO_{4}\ \rightleftarrows {}\ FeSO_{4}+H_{2}}}

  • Ալկալիական և հողալկալիական մետաղների ու ջրի փոխազդեցությունից.{\mathsf  {Na+2H_{2}O\ \rightleftarrows {}\ 2NaOH+H_{2}}}{\mathsf  {Ca+2H_{2}O\ \rightleftarrows {}\ Ca(OH)_{2}+H_{2}}}
  • Որոշ մետաղների կամ ոչ մետաղների և ալկալու ջրային լուծույթի փոխազդեցությունից.

{\mathsf  {2Al+2NaOH+6H_{2}O\rightarrow 2Na[Al(OH)_{4}]+3H_{2}\uparrow }}{\mathsf  {Zn+2KOH+2H_{2}O\rightarrow K_{2}[Zn(OH)_{4}]+H_{2}\uparrow }} {\mathsf  {Si+2NaOH+H_{2}O\rightarrow Na_{2}SiO_{3}+2H_{2}}}

  • Մետաղների հիդրիդների և ջրի կամ թթուների փոխազդեցությունից.

{\mathsf  {NaH+H_{2}O\rightarrow NaOH+H_{2}\uparrow }}{\mathsf  {CaH_{2}+2HCl\rightarrow CaCl_{2}+2H_{2}\uparrow }}

  • Ալկալիների, թթուների և որոշ աղերի ջրային լուծույթների էլեկտրոլիզով.

~\mathrm{ 2NaCl+2H_2O\xrightarrow{electroliz^\circ }\ 2NaOH + Cl_2\uparrow +H_2\uparrow}{\displaystyle ~\mathrm {2H_{2}O{\xrightarrow {NaOH^{\circ }}}\ 2H_{2}+O_{2}\uparrow } }~\mathrm{2H_2O\xrightarrow{NaOH^\circ }\ 2H_2 +O_2\uparrow}

  • Շիկացած ածխի և ջրային գոլորշու փոխազդեցությունից (1000°С).

{\mathsf  {C+H_{2}O\rightarrow CO+H_{2}\uparrow }}

  • Երկաթագոլորշային եղանակով՝ շիկացած երկաթի և ջրային գոլորշու փոխազդեցությունից.{\mathsf  {3Fe+4H_{2}O\rightarrow Fe_{3}O_{4}+4H_{2}\uparrow }}
  • Մեթանի կոնվերսիայով (փոխարկմամբ) (900°С).

{\mathsf  {CH_{4}+H_{2}O\rightarrow CO+3H_{2}\uparrow }}

կամ

{\mathsf  {CH_{4}+2H_{2}O\rightarrow CO_{2}+4H_{2}\uparrow }}

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы