Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը

ՀՀ ռեզիդենտ գործատուն պետք է առաջնորդվի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ իր հարաբերություններումբոլոր աշխատողների հետ՝ նույնիսկ եթե աշխատողը գտնվում է ու աշխատանքը կատարում է Հայաստանից դուրս։

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՐԵԼԻ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ

  • 0-14 տարեկան անձիք կարող են ընդգրկվել որոշ ստեղծագործական աշխատանքներում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, եթե աշխատանքը չի վնասում նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը:
  • 14-16 տարեկանանձանց կարելի է ընդունել աշխատանքի ծնողներիցմեկիկամորդեգրողիկամհոգաբարձուիգրավորհամաձայնությամբ, եթե աշխատանքը չի վնասում նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը:
  • 16-18 տարեկան անձանց կարելի է ազատ ընդունել կրճատ տևողությամբ (շաբաթական մինչև 36 ժամ) աշխատանքի:

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄ

Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին հրամանի:

Աշխատողի պահանջով փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը կարող է հաստատվել դատարանի վճռով: Փաստացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին հրաման չունենալու դեպքում` գործատուն կարող է ենթարկվել վարչական, հարկային ու աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

Անօրինական չի համարվում կամավոր աշխատանքը և/կամ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը:

ՈՐՈՇԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Որպես կանոն աշխատողների հետ կնքվում է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Որոշակի ժամկետով պայմանագիր կարող է կնքվել, եթե կատարվելիք աշխատանքն իր բնույթով կամ կատարման պայմաններով ժամանակավոր է։ Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

  • ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրվածժամանակահատվածով
  • համատեղությամբ աշխատանք կատարողների հետ
  • սեզոնային աշխատանքներ կատարողների հետ
  • ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ
  • ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ
  • օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով
  • տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և 63 տարին լրացած անձի կամ կենսաթոշակի իրավունք չունեցող և 65 տարին լրացած անձի հետ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ/ՀՐԱՄԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին հրամանում նշվում են.

  • ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը
  • աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը
  • գործատուի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը
  • կառուցվածքային ստորաբաժանումը (առկայության դեպքում)
  • աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը
  • պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները
  • աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը
  • հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն
  • աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը
  • փորձաշրջանի տևողությունը
  • աշխատաժամանակի ռեժիմը
  • ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը
  • պայմանագիրը կամ հրամանը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը.

  • անձըհաստատողփաստաթուղթ
  • սոցիալական քարտ, ՀԾՀ (հանրային ծառայության համարանիշ) կամ տեղեկանք
  • կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական (եթե կրթությունը կամ որակավորումը պահանջվում է աշխատանքի համար)
  • տեղեկանք առողջական վիճակի մասին, եթե աշխատանքի բնույթից ելնելով նման տեղեկանքի անհրաժեշտությունը առկա է (նման աշխատանքների ցանկը հաստատվում է հատուկ ենթաօրենսդրական ակտով):
  • մինչև 16 տարեկան աշխատողի դեպքում՝ ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը
  • օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы