ՀՀ կլիմա

Հայաստանի կլիմայաստեղծ գործոնները բազմազան են. որոշիչ նշանակություն ունեն աշխարհագրական դիրքը, լեռնային համակարգերը (Մեծ Կովկաս, Հայկական լեռնաշխարհ), արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։ Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։ Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտեմբեր) — 71° (հունիս) անկյուն է կազմում, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 5 ժ 3 ր — 9 ժ 17 ր։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы