ինչպես և երբ ճիշտ պատվաստվել

Ի՞նչ է պետք իմանալ Հայաստանում COVID-19 պատվաստումների մասին

COVID-19- ի դեմ պատվաստումը մարդկության պատմության ամենազանգվածային նախաձեռնություններից է: Այդ ուղղությամբ գործուն ջանքերը շարունակվում են, քանի որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ ապահով չեն բոլո՛րը:

Ահա թե ինչու ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջ աշխարհում համագործակցում է ԱՀԿ-ի, գործընկերների և կառավարությունների հետ՝ COVAX- ի միջոցով, որն առավելագույն ջանքեր է գործադրում COVID-19 պատվաստանյութերն առավել կարիքավորներին հասցնելու համար, անկախ նրանից թե աշխարհի որ կենտում են նրանք ապրում: COVAX-ի նպատակն է  2021թ.-ին COVID-19 պատվաստանյութի  2 միլիարդ դեղաչափ անվտանգ, արդյունավետ և մատչելի հասանելի դարձնել նրանց համար, ում դրանք առավել անհրաժեշտ են: Որպես COVAX- ի մաս, ՅՈՒՆԻՍԵՖ-ը գլխավորում է COVID-19 պատվաստանյութերի գնումն ու առաքումը՝ հիմնվելով՝ աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդը լինելու, տասնամյակների փորձի վրա:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, USAID- ի ֆինանսավորմամբ, աջակցում է առողջապահության համակարգի ամրապնդմանը՝ բուժհաստատություններին ապահովելով կենսական անհրաժեշտության սարքավորումներով և պարագաներով, բուժաշխատողներին վերապատրաստելով,  խնամատարներին զինելով COVID-19- ի վերաբերյալ գիտահեն տեղեկատվությամբ: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կաջակցի Առողջապահության նախարարությանը` COVID-19 պատվաստանյութերի պապանման համար անհրաժեշտ սառը շղթայի/համակարգերի արդիականացման և առաջնային գծի առողջապահության մասնագետների վերապատրաստման գործում:

Հայաստանն ինչպես/որտեղից է ստանում ՔՈՎԻԴ-ի դեմ պատվաստանյութերը։

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով Առողջապահության նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերին միացել է «COVAX FACILITY» նախաձեռնությանը: Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով բանակցություններ է վարում բոլոր հնարավոր պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Միաժամանակ, բանակցություններ են վարվում նաև «Sputnik-V» պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:

Հայաստանում ե՞րբ կսկսվեն պատվաստվել ՔՈՎՒԴ-ի դեմ։

Մինչ օրս ՌԴ-ի «Ուղիղ ներդրումների հիմնադրամի» կողմից Հայաստանի Հանրապետությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 2 060 դեղաչափ պատվաստանյութ (1 030 անձի համար): Ներկայում իրականացվում են պատվաստումներ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հիվանդանոցային բուժում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով բանակցությունները շարունակվում են:

Մեր երկրում ո՞ր պատվաստանյութերն են հասանելի լինելու, ինչու՞ դրանք։

«COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում երկրներին պարբերաբար առաջարկվում են պատվաստանյութեր: Մինչ օրս առաջարկվել է 4 պատվաստանյութ՝ AstraZeneca, Sanofi/GSK, Pfizer/Biotech, Novavax: Pfizer/Biotech պատվաստանյութը մերժվել է երկրի կողմից` պահպանման սառնարանային անբավարար կարողությունների պատճառով (առնվազն -70°C ջերմաստիճանային պայմաններ): Միաժամանակ, բանակցություններ են վարվում նաև «Sputnik-V» պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:

Առաջինն ո՞վքեր են պատվաստվելու, ինչու՞։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվելու են ռիսկի խմբերի անձանց շրջանում, ովքեր առավել խոցելի են կորոնավիրուսային հիվանդության առումով, մասնավորապես.

  1. Տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,
  2. Բուժաշխատողներ,
  3. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,
  4. 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք

Պատվաստանյութերը անվճա՞ր են լինելու։ Այլ մարդկանց համար, ովքեր ցանկանում են պատվաստվել ՔՈՎԻԴ-ի դեմ, պատվաստանյութ հասանելի կլինի՞։

Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվելու են անվճար:

Այլ մարդկանց համարովքեր ցանկանում են պատվաստվել ՔՈՎԻԴի դեմպատվաստանյութ հասանելի կլինի՞դա վճարովի՞թե՞ անվճար ծառայություն կլինի և արդյոք այդ ոլորտը ԱՆն վերահսկելու է և ինչպե՞ս։

Ելնելով կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից՝ պատվաստումները կարող են առաջարկվել նաև բնակչության այլ խմբերին՝ դասախոսներ, ուսուցիչներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, զինծառայողներ, արդարադատության ոլորտի աշխատակիցներ, հանրային տրանսպորտի աշխատակիցներ, պետական ծառայողներ:

Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվելու են անվճար:

Մասնավոր կազմակերպությունների կողմից կարող են առաջարկվել վճարովի պատվաստումներ:

Հղի կանայք կարո՞ղ են պատվաստվել:

Հղի կանայք ծանր COVID-19 ստանալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քան ոչ հղի կանայք: Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղի կանանց, ովքեր ունեն COVID-19-ով վարակվելու անխուսափելի բարձր ռիսկ, օրինակ՝ առողջապահական ոլորտի աշխատողներին, պատվաստվելու տարբերակները քննարկել իրենց բուժող բժշկի հետ:

Հիշեք, որ հետազոտությունները շարունակվում են, և այս խորհուրդը կվերանայվի, երբ ավելի շատ տվյալներ վերլուծված լինեն: Մենք ձեզ կտեղեկացնենք, երբ ավելին իմանանք:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы