Կենասբանություն Պատվաստանյութեր:

Պատվաստանյութվակցինա, պատրաստուկներ, որոնք ստացվում են կենդանի կամ սպանված միկրոօրգանիզմներից, դրանց կենսագործունեության արգասիքներից։ Օգտագործվում են կանխարգելիչ կամ բուժիչ նպատակով՝ մարդկանց ու կենդանիների ակտիվ իմունացման համար։ Պատվաստանյութն առաջին անգամ կիրառել է բնական ծաղկի ժամանակ անգլիացի բժիշկ Էդվարդ Ջենները (1796), գիտականորեն հիմնավորել է ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորը (XIX դ․ 2-րդ կեսին ստացավ մի շարք պատվաստանյութեր կատաղության, հավերի խոլերայի, սիբիրյան խոցի և այլնի դեմ)։ Վակցինականխարգելման հետագա զարգացման շնորհիվ մի շարք երկրներում խիստ նվազեցին կամ վերացան բնական ծաղիկը, դիֆթերիան, պոլիոմիելիտը, կարմրուկը և այլ վարակիչ հիվանդություններ։ Գոյություն ունեն կենդանի, սպանված, քիմիական պատվաստանյութ և անատոքսիններ։

Կենդանի պատվաստանյութերն ստացվում են ախտածին մանրէները (բակտերիաներ, վիրուսներ և այլն) տարբեր եղանակներով մշակելով և ոչ ախտածին՝ ավիրուլենտ դարձնելով։ Դրանք օգտագործվում են բնական ծաղկի, տուբերկուլյոզի, կարմրուկի, պոլիոմիելիտի, բրուցելյոզի, կատաղության, տուլարեմիայի, սիբիրախտի, ժանտախտի, դեղին տենդի, գրիպի, տզային էնցեֆալիտի և այլ դեպքերում։ Կենդանի վակցինային բնորոշ են բարձր իմունածնությունը, ոչ բարձր ռեակտոգենությունը, գոյացած անընկալունակության երկարատևությունը։ Գոյություն ունեն ավելի քան 20 կենդանի վակցինա։

Սպանված վակցինա ստանալու համար ախտածին մանրէներն ակտիվազրկում են զանազան ֆիզիկական (ջերմություն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ) կամ քիմիական (ֆորմալին, ացետոն, սպիրտ, ֆենոլ) ազդակներով։ Կիրառվում են որովայնային տիֆի, պարատիֆերի, խոլերայի, կապույտ հազի, լեպտոսպիրոզների, պոլիոմիելիտի, կատաղության, բծավոր տիֆի, տզային էնցեֆալիտի դեմ։ Այս պատվաստանյութի պաշտպանական հատկությունները ավելի թույլ են արտահայտված, և իմունիտետը զարգանում է մի քանի պատվաստումներից հետո։

Քիմիական պատվաստանյութերը պարունակում են մանրէներից անջատված, զտված անտիգենային խմբեր և ունեն սահմանափակ կիրառություն։ Պատվաստանյութերն արտադրվում են հեղուկ և չոր (լիոֆիլացված) վիճակում։ Վերջիններս օգտագործում են դրաժեների (պոլիոմիելիտի կենդանի վակցինանա) կամ լուծույթների ձևով (կարմրուկի, բնական ծաղկի, տուբերկուլոզի, ժանտախտի, սիբիրախտի և այլ կենդանի պատվաստանյութեր)։ Պատվաստանյութեր պատրաստում են մեկ վարակի (մոնոպատվաստանյութեր) կամ 2 և ավելի վարակների հարուցիչներից՝ բազմապատվաստանյութեր։

Պատվաստանյութերն օրգանիզմ են ներմուծվում վերմաշկային, միջմաշկային, ենթամաշկային, միջմկանային, ներերակային, ներքթային, ինհալացիոն, բերանի և այլ ճանապարհներով։ Ետպատվաստումային անընկալունակությունը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի։

Ի՞նչ է պետք իմանալ Հայաստանում COVID-19 պատվաստումների մասին

COVID-19- ի դեմ պատվաստումը մարդկության պատմության ամենազանգվածային նախաձեռնություններից է: Այդ ուղղությամբ գործուն ջանքերը շարունակվում են, քանի որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ ապահով չեն բոլո՛րը:

Ահա թե ինչու ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջ աշխարհում համագործակցում է ԱՀԿ-ի, գործընկերների և կառավարությունների հետ՝ COVAX- ի միջոցով, որն առավելագույն ջանքեր է գործադրում COVID-19 պատվաստանյութերն առավել կարիքավորներին հասցնելու համար, անկախ նրանից թե աշխարհի որ կենտում են նրանք ապրում: COVAX-ի նպատակն է  2021թ.-ին COVID-19 պատվաստանյութի  2 միլիարդ դեղաչափ անվտանգ, արդյունավետ և մատչելի հասանելի դարձնել նրանց համար, ում դրանք առավել անհրաժեշտ են: Որպես COVAX- ի մաս, ՅՈՒՆԻՍԵՖ-ը գլխավորում է COVID-19 պատվաստանյութերի գնումն ու առաքումը՝ հիմնվելով՝ աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդը լինելու, տասնամյակների փորձի վրա:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, USAID- ի ֆինանսավորմամբ, աջակցում է առողջապահության համակարգի ամրապնդմանը՝ բուժհաստատություններին ապահովելով կենսական անհրաժեշտության սարքավորումներով և պարագաներով, բուժաշխատողներին վերապատրաստելով,  խնամատարներին զինելով COVID-19- ի վերաբերյալ գիտահեն տեղեկատվությամբ: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կաջակցի Առողջապահության նախարարությանը` COVID-19 պատվաստանյութերի պապանման համար անհրաժեշտ սառը շղթայի/համակարգերի արդիականացման և առաջնային գծի առողջապահության մասնագետների վերապատրաստման գործում:

Հայաստանն ինչպես/որտեղից է ստանում ՔՈՎԻԴ-ի դեմ պատվաստանյութերը։

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով Առողջապահության նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերին միացել է «COVAX FACILITY» նախաձեռնությանը: Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով բանակցություններ է վարում բոլոր հնարավոր պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Միաժամանակ, բանակցություններ են վարվում նաև «Sputnik-V» պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:

Հայաստանում ե՞րբ կսկսվեն պատվաստվել ՔՈՎՒԴ-ի դեմ։

Մինչ օրս ՌԴ-ի «Ուղիղ ներդրումների հիմնադրամի» կողմից Հայաստանի Հանրապետությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 2 060 դեղաչափ պատվաստանյութ (1 030 անձի համար): Ներկայում իրականացվում են պատվաստումներ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հիվանդանոցային բուժում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով բանակցությունները շարունակվում են:

Մեր երկրում ո՞ր պատվաստանյութերն են հասանելի լինելու, ինչու՞ դրանք։

«COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում երկրներին պարբերաբար առաջարկվում են պատվաստանյութեր: Մինչ օրս առաջարկվել է 4 պատվաստանյութ՝ AstraZeneca, Sanofi/GSK, Pfizer/Biotech, Novavax: Pfizer/Biotech պատվաստանյութը մերժվել է երկրի կողմից` պահպանման սառնարանային անբավարար կարողությունների պատճառով (առնվազն -70°C ջերմաստիճանային պայմաններ): Միաժամանակ, բանակցություններ են վարվում նաև «Sputnik-V» պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:

Առաջինն ո՞վքեր են պատվաստվելու, ինչու՞։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվելու են ռիսկի խմբերի անձանց շրջանում, ովքեր առավել խոցելի են կորոնավիրուսային հիվանդության առումով, մասնավորապես.

  1. Տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,
  2. Բուժաշխատողներ,
  3. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,
  4. 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք

Պատվաստանյութերը անվճա՞ր են լինելու։ Այլ մարդկանց համար, ովքեր ցանկանում են պատվաստվել ՔՈՎԻԴ-ի դեմ, պատվաստանյութ հասանելի կլինի՞։

Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվելու են անվճար:

Այլ մարդկանց համարովքեր ցանկանում են պատվաստվել ՔՈՎԻԴի դեմպատվաստանյութ հասանելի կլինի՞դա վճարովի՞թե՞ անվճար ծառայություն կլինի և արդյոք այդ ոլորտը ԱՆն վերահսկելու է և ինչպե՞ս։

Ելնելով կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից՝ պատվաստումները կարող են առաջարկվել նաև բնակչության այլ խմբերին՝ դասախոսներ, ուսուցիչներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, զինծառայողներ, արդարադատության ոլորտի աշխատակիցներ, հանրային տրանսպորտի աշխատակիցներ, պետական ծառայողներ:

Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվելու են անվճար:

Մասնավոր կազմակերպությունների կողմից կարող են առաջարկվել վճարովի պատվաստումներ:

Հղի կանայք կարո՞ղ են պատվաստվել:

Հղի կանայք ծանր COVID-19 ստանալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քան ոչ հղի կանայք: Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղի կանանց, ովքեր ունեն COVID-19-ով վարակվելու անխուսափելի բարձր ռիսկ, օրինակ՝ առողջապահական ոլորտի աշխատողներին, պատվաստվելու տարբերակները քննարկել իրենց բուժող բժշկի հետ:

Հիշեք, որ հետազոտությունները շարունակվում են, և այս խորհուրդը կվերանայվի, երբ ավելի շատ տվյալներ վերլուծված լինեն: Մենք ձեզ կտեղեկացնենք, երբ ավելին իմանանք:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы