Այսպիսով՝ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում, բնակելի տարածություններում կամ բակերում, փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս ԱՂՄՈՒԿՈՎ ուղեկցվող աշխատանքներ կատարելը, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք հույժ անհետաձգելի չեն և խախտում են գիշերային անդորրը`առաջացնում է նախազգուշացում։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում նորից կատարելը առաջացնում է տուգանք՝ 40.000 ՀՀ դրամի չափով։
Իսկ, հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ առաջացնում է տուգանք՝ 200.000-300.000 ՀՀ դրամի չափով։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում նորից կատարելը առաջացնում է կրկին տուգանք՝ արդեն 1մլն դրամի չափով։
Նախագծի նպատակն է՝
ուսումնասիրել ՀՀ-ում գիշերային ժամերին առկա աղմուկը
բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են.
-գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը,
-անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը:
ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք ունի կյանքի համար բարենպաստ և առողջության համար անվտանգ աշխատանքային ու բնակության պայմանների, հանգստի իրավունք։ Իսկ վերը թվարկվածը խախտում է մարդկանց իրավունքները, վտանգում մեր ու մեր երեխաների առողջությունը։
Դրա պատժելիությունը
-Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ,
-Քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ,
-Բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիների դերը և գիտակցությունը տվյալ հարցի շուրջ
Իհարկե, քաղաքացիների մեծ մասը բողոքում է այդ հարցի շուրջ: Բայց լինում է երբ չեն բողոքում ինչ-ինչ պարճառներով:
Խնդիր՝
Հասկանալ, թե օրենքով ինչպես է արգելվում այն
Լինում են արգելումներ, տուգանք, խստանում է նաև հսկողությունը:
Մենք ինչ իրավունքներ ունենք, երբ խախտվում է մեր անդորրը
Դիմել համապատասխան մարմինների:
Оставьте комментарий