սպառողների իրավունքներ

Ըստ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների

Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանությունն իրավական ուժ ստացավ 2001 թվականի հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ, չնայած նրան, որ դեռևս 1998 թվականի հուլիսի 28-ին ընդունված Քաղաքացիական օրենսգրքում առկա էին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի տարրեր։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով սահմանվեցին և տարանջատվեցին ինչպես սպառողի իրավունքները, այնպես էլ սպառողների իրավունքների պետական և հասարակական պաշտպանությունն ու ոլորտը վերահսկող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների լիազորություններն ու պարտականությունները։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 1 տասնյակ հասարակական կազմակերպություններ։

Ըստ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների

Ուրեմն, սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ (լավ, նորմալ, անվնաս) որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված նաև, եթե մենք ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն
հանձնել ենք փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:

Այսինքն՝ երբ մենք 14րդ օրը փոստով հետ ենք ուղարկում ապրանքը և վաճառողը ստանում է 3-4 օր հետո, ապա ամեն բան կարգին է ու որևէ խախտում չկա։

Շատ կարևոր է իմանալ, որ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանվել է տվյալ ապրանքի տեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ (անդորրագիր, հդմ կտրոն):

Դրա համար, երբ գնում եք որևէ ապրանք ու էդ պահին չեք օգտագործելու, ամեն դեպքում մի հեռացրեք գնապիտակն ու մի նետեք էդ հդմ թուղթը. հնարավոր է, որ հետո ցանկանաք վերադարձնել կամ փոխանակել, բայց դրանք չունենալու պատճառով չկարողանաք:

Եվ, վերջում դուք գիտեի՞ք, որ սեզոնային ապրանքների համար (կոշիկ, հագուստ և այլն) այդ ժամկետները հաշվարկվում են համապատասխան սեզոնի սկսման պահից:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы