Սովորաբար նշանակում են տառով,
Հոսանքի ուժը միավորների Միջազգային համակարգում (ՄՀ) չափվում է ամպերով։ Հայերեն նշանակումը Ա, միջազգային նշանակում A, ամպերը յոթ հիմնական միավորներից մեկն է։ 1Ա = 1ԿԼ/վ։
Ըստ Օհմի օրենքի հաղորդչի տեղամասում հոսանքի ուժը ուղիղ համեմատական է կիրառված
լարմանը և հակառակ համեմատական է տեղամասի
դիմադրությանը։
Լրիվ շղթայի համար Օհմի օրենքից՝
Լիցքակիրներ, որոնց ուղղորդված շարժումը բերում է հոսանքի առաջացմանը, հանդիսանում են էլեկտրոնները, իոնները և խոռոչները։ Հոսանքի ուժը կախված է կիցքակիրների լիցքից, նրանց {\displaystyle n}
կոնցենտրացիայից, շարժման միջին
արագությունից, հատույթի մակերեսի
մեծությունից և ձևից։
Եթե և
հաստատաուն են հաղորդչի ամբողջ ծավալիով, իսկ մակերեսը տափակ է, ապա հոսանքի ուժի հաշվման բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ։
որտեղ {\displaystyle \alpha } — մակերեսին տարված նորմալի և արագության վեկտորի կազմած անկյունն է։
Ընդհանուր դեպքում փոքր մակերեսով հոսող հոսանքի {\displaystyle dI}
հոսանքի ուժը հաշվվում է։}
Իսկ ամբողջ մակերեսով հոսանքի ուժը հաշվելու բանաձևը կգրվի ամբողջ մակերեսով ինտեգրալի տեսքով:
Քանի որ մետաղների դեպքում հոսանքակիրները էլեկտրոններն են՝
որտեղ e — էլեկտրոնի լիցքն է (տարրական լիցք)։
qnվեկտորը կոչվում է էլեկտրական հոսանքի խտություն, որը հավասար է լիցքի, հատույթի մակերեսի և լիցքի շարժման
միջին արագության արտադրյալին։
Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքերով, որոնք կոչվում են ամպերմետր (միլիամպերմետր, միկրոամպերմետր, գալվանոմետր)։Միացնում են ամպերմետրը հաջորդաբար այն տեղին, որտեղ անհրաժեշտ է չափել հոսանքի ուժը։
Հոսանքի ուժի չափման հիմնական ձևերն են՝ մագնիսաէլեկտրական, էլեկտրամագնիսական և անուղակի (հայտնի դիմադրության վրա լարման չափման միջոցով)։
Оставьте комментарий