Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։
Խտության այս փոփոխությունը նպաստում է՝
- ներբջջային նյութերի տեղաշարժմանը
- միջբջջային նյութափոխանակությանը
- օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։
Ցիտոպլազման կազմված է՝
- Ավելի պինդ՝ պլազմոգել կամ էկտոպլազմա
- Ավելի հեղուկ՝ պլազմոզոլ կամ էնդոպլազմա։
Оставьте комментарий