Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Ոչ, լիցքն ունի բաժանման սահման։
Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։
Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Ջոզեֆ Ջոն Թոմսոնը 1897 թվ։
Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
բացասական լիցքով։
Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Բացասական լիցքավորված էլեկտրոնները պտտվում են ատոմի դրական լիցքավորված միջուկի շուրջը։
Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
դրական լիցքով։
Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։
Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները։
Ալֆա ճառագայթները մասնիկներ են, որոնք բաղկացած են երկու պրոտոնից և երկու նեյտրոններից:
Բետա ճառագայթները էլեկտրոններ են, որոնք ունեն բարձր արագություն, հետևաբար ունեն մեծ էներգիա, քանի որ դրանք էլեկտրոններ են:
Գամմա ճառագայթներ, այս ճառագայթը շատ բարձր էներգիայի էլեկտրամագնիսական ճառագայթում է, որը կարող է իոնացնել ատոմներն ու մոլեկուլները
Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
միջուկի շուրջ առկա էլեկտրոնների թվով։
Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին, ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք, վերածվելով բացասական իոնի։
Ինչպե՞ս են դրանք առաջանում։
Իոններ առաջանում են այն ժամանակ, երբ երկու տարրի ատոմները իրարից ձգում են էլեկտրոններ։
Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Այն տարածությունը, որտեղ գործում են էլեկտրական ուժերը, կոչվում է էլեկտրական դաշտ:
Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:
Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ։ Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում։
Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի։
Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
մետաղներ, աղղեր թթուներ հիմքեր և այլն
Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ:
սաթը, հախճապակին, ռետինը, պլաստմասսաներ։
Оставьте комментарий