ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Результаты поиска изображений по запросу "ստեփան զորյան"

Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ 1896-1898 թվականներին Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը, որն ավարտում է 1904 թվականին։

Stepan Zoryan Museum, Vanadzor (10).jpg

1906 թվականին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։ 1912-1919 թվականներին աշխատում է «Մշակի» խմբագրությունում թարգմանիչ և ոճաբան։ 1919 թվականին գրողը գալիս է Երևան։ 1919-1920 թվականներին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում։ 1922-1925 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի պետական հրատարակչության գլխավոր խմբագիր և կոլեգիայի քարտուղար, 1927-1928 իթվականներին՝ Հայ աշխատավորական գրողների միության նախագահի տեղակալ, 1930-1934 թվականներին՝ «Հայկինո»-ի գրական կոլսուլտանտ, 1950-1954 թվականներին՝ Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար։ Եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից տերմինաբանական հանձնաժողովի, «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական խորհրդի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհուրդների, Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և հանրագիտարանի գրականության գիտաճյուղային խմբագրության խորհրդի նախագահ։ Մասնակցել է Խաչատուր Աբովյանի, Ռափայել Պատկանյանի, Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակություններին։ 1929-1935 թվականներին ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։ 1962 թվականից եղել է ԽՍՀՄ լենինյան մրցանակաբաշխության պետական կոմիտեի անդամ՝ ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1965 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր գրականության, արվեստի և ճարտարապետության պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, մոլդավերեն, լիտվերեն, էստոներեն, քրդերեն, չեխերեն, լեհերեն, բուլղարերեն, ռումիներեն, սլովակերեն, հունգարերեն, շվեդերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, արաբերեն, չինարեն։

«Հայֆիլմ»-ը Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը 1968 թվականին, «Հեղկոմի նախագահը» պատմվածքի մոտիվներով՝ համանուն կինոնկարը 1977 թվականին։

Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։

Վախճանվել է 1967 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Հայաստանի կոմկուսի կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1980 թվականի որոշմամբ սահմանվել էր Ստեփան Զորյանի անվան ամենամյա մրցանակ թարգմանության համար։ Այս մրցանակը տրվում էր ինչպես հայ թարգմանչի, ռուս, համամիութենական և համաշխարհային գրականություններից կատարած թարգմանությունների, այնպես էլ ռուս և համամիութենական մյուս հանրապետությունների թարգմանիչներին՝ հայ գրականությունից կատարած թարգմանությունների համար

  1. Նկարագրում ենք օրիորդ Մարիամին:

Օրիօրոդ Մարիամը շատ հուսահատ մարդ էր, նա չէր սիրում ինքն իրեն։ Նա նաև ուներ վատ մանկության։

2. Օրիորդ Մարիամը տխո՞ւր մարդ էր: Պատասխանը հիմնավորում ենք:

Այո։ Նա տխուր էր իր մանկության և մոր պատճառով

3. Ի՞նչը խախտեց աղջկա կյանքի սովորական ընթացքը:

Աղջկա կյանքի սովորական ընթացքը խախտեց հաշվապահին սիրահարվելը։

4. Ի՞նչ ապրումներ ունեցավ Մարիամը

Հաշվապահի հետ հանդիպումից առաջ, – Հաշվապահի հետ հանդիպումից առաջ նա չէր մտածում ինչ որ մեկին սիրահարվելու մասին, այդ տարիքում։

Հանդիպման ժամանակ, – նա շատ էր խառնվել իրար և շատ էր ամաչում։

Հանդիպումից հետո, –նա շատ հուսահատվեց, քանի որ նրա սպասումները չհամնկավ իրականության հետ։

5. Ինչպիսի՞ն կդառնա օրիորդ Մարիամը պատմվածքի դեպքերից հետո:

Իմ կարծիքով կոտրված սրտով դժվար թե նա լինի լիարժեք երջանիկ բայց այդ ցավի հետ կարծում եմ կհամարվի։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы