Մարդկանց հավասարությունը։
Մարդ պիտի ունենա բոլոր իրավունքները՝ լինի կին կամ տղամարդ։
Իրավունքները լինում են նաև քաղաքական դաշտում, որոնք փոքր ինչ տարբերվում են սովորական իրավունքներից։արդու իրավունքների դոկտրինը իր ազդեցությունն է ունեցել միջազգային իրավունքի, համաշխարհային և տարածաշրջանային կառույցների վրա։ Պետությունների և ոչ պետական կազմակերպությունների գործունեության արդյունքում ձևավորվում է համաշխարհային քաղաքականությունը։ Մարդու իրավունքները իրենցից ենթադրում են՝ եթե համաշխարհային խաղաղաստեղծ հանրությունը ունի մեկ ընդհանուր բարոյական լեզու, ապա դա հենց մարդու իրավունքներն են։ Մարդու իրավունքների բովանդակության, ծագման, արդարացիության մասին պնդումները առ այսօր թերահավատության բանավեճի առարկա են դառնում։ «Իրավունք» տերմինի նշանակությության վերաբերյալ կան շատ հակասություններ, և դրանք ևս շատ հաճախ բանավեճերի առարկա են դառնում։ Սակայն համաձայնություն կա այն մասին, որ «մարդու իրավունքներ»-ը լայն հասկացություն է, որն իր մեջ ներառում է տարատեսակ իրավունքներ, ինչպիսիք են՝ արդար դատավարության իրավունքը, ստրկության չենթարկվելու իրավունքը, ցեղասպանության բացառումը, ազատ խոսքի իրավունքը կամ կրթության իրավունքը։ Ինչպես նաև կան հակասություններ այն մասին, թե այս իրավունքներից որոնք պետք է ներառվեն մարդու իրավունքների ընդհանուր շրջանակում։ Որոշ մասնագետների կարծիքով՝ մարդու իրավունքները պետք է լինեն այն նվազագույն պահանջները, որոնք պետք է կանխեն իրավունքների չարաշահումները, իսկ մասնագետների մյուս մասը կարծում է, որ դրանք ավելի բարձր չափորոշիչներ են։
Оставьте комментарий