Սեպտեմբերի 4-ին, ես և մի շարք սովորողներ, մեր սիրելի ուսուցիչների հետ միասին գնացինք Արագած լեռի բարձրունքը հաղթահարելու։ Արագած լեռը հաղթահարելու ընթացքում կլիման փոփոխական էր, և՛ ցուրտ էր և՛ տաք։ Լեռը բավականին գեղեցիկ և քարքարոտ էր, սակայն մենք կարողացանք միասին հաղթահարել բարձրունքը։ Քանի որ ես բարձրանում էի առաջին անգամ, մի փոքր դժվարություն զգացի, բայց միևնույն ժամանակ հաղթահարելու ցանկությունս այնքան մեծ էր, որ պատվով հաղթահարեցի։ Ինձ օգնեցին իմ ընկերները, ուսուցիչները, որի համար շնորհակալ եմ։ Ընթացքում լինում էր հանգստյան ընդմիջումներ, որի ընթացքում սննդի և ջրի միջոցով վերադարձնում էինք մեր ծախսած էներգիան։ Երեկոյան շարժվեցինք դեպի Երեւան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։ Օրս անցավ շատ տպավորիչ, հագեցած և լի էներգիայով։
Ճամփորդություն դեպի Արագած


Оставьте комментарий