ԻՋԵՒԱՆ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ Իջևանի տեսարժան վայրերից են կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին (Դենդրոպարկը), Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը և այլն։ Յուրաքանչյուր տարի Իջևանում տեղի է ունեցել ճարտարապետների միջազգային գիտաժողով, որի արդյունքում ստեղծված գործերը տեղադրված են կենտրոնական զբոսայգում։

Իջևանի տարածաշրջանը հայտնի է նաև իր պատմաճարտարապետական կոթողներով, որոնցից ամենահայտնին Մակարավանքն է։ Այն կառուցվել է 10-13-րդ դարերում, գտնվում է Աչաջուր գյուղի մոտ՝ Իջևանից 10 կմ հեռավորության վրա։ Տարածքի լեռներում բազմաթիվ են քարանձավները (Լաստիվեր՝ գյուղ Ենոքավան 3 կմ)։

Իջևանը հարմարավետ վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ։

Իջևանը գտնվում է Աղստև գետի երկու ափերին` Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին։ Քաղաքը Երևանից գտնվում է 142 կմ հեռավորության վրա։ Իջևանը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են ալպիական մարգագետինները։

Կլիմա

Իջևանում, ինչպես նաև հարակից բնակավայրերում, կլիման բավականին մեղմ է. ամռանը ոչ շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ոչ սաստիկ ցուրտ։ Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23 °C, հունվարին՝ մոտ 0 °C, տարեկան տեղումների քանակը` 563 մմ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы