Ենթական և ստորոգյալը նախադասության մեջ սովորաբար իրար համաձայնում են թվով և դեմքով։ Եզակի ենթակայի հետ դրվում է եզակի ստորոգյալ, հոգնակի ենթակայի հետ՝ հոգնակի ստորոգյալ։
Օրինակ՝ Ես չպատասխանեցի նրա հարցերին: Մենք չպատասխանեցինք նրա հարցերին:
Բազմակի ենթակայի հետ սովորաբար դրվում է հոգնակի ստորոգյալ։
Օրինակ՝ Անահիտն ու Մանեն քույրեր են։
Նախադասության մեջ առաջինը դրվում է ենթական, հետո՝ ստորոգյալը։ Նման շարադասությունը կոչվում է ուղիղ շարադասություն։ Օրինակ՝ Գեղեցիկ տարիները անցան։
Իսկ եթե ստորոգյալն ընկնում է ենթակայից առաջ, ապա շարադասությունը կոչվում է շրջուն։ Օրինակ՝ Անցան գեղեցիկ տարիները։
Այս երկու կարգի շարադասությունն էլ ընդունելի է և ճիշտ, այսինքն՝ ենթակայի և ստորոգյալի շարադասությունն ազատ է։
Առաջադրանքներ:
Նախադասության մեջ թող միայն ենթական և ստորոգյալը:
- Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր: Ես նշմարեցի։
- Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները: Ներկվել էին դեղձենիները։
- Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա: Աչքը կկշտանա։
- Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ: Ես ունեմ։
- Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես: Գլուխը դողում էր։
2. Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:
- Կատուն բռնում է:
- Քամին փչեց:
- Դելֆինները լողում էին:
- Արահետը ձգվել էր:
- Գետերը քանդում են:
3. Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալներ
- Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
- Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
- Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
- Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
- Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
4.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ
- Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող երևաց (երևալ):
- Գարնան արևոտ օրերը ինձ (հիշեցնել) հիշեցնում են, որ մայիսն է:
- Քամիները (հալածել) հալածում էին մառախուղի թանձր քուլաները:
- Ճապոնիայում (թողարկվել) թողարկվել են ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ:
- Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ (լողալ) լողում էին դեպի ազատություն:
Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
Оставьте комментарий