1) ներկայացնել վերարտադրողական համակարգի ընդհանուր բնութագիրը։
Վերարտադրողական համակարգը բազմաբջիջ կենդանի օրգանիզմների համակարգ է որը պատասխանատու է նրանց սեռական բազմացման համար
2) ներկայացրել իգական սեռական բջիջների կառուցվածքը։
Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը։
Ձվարանները զույգ խառը գեղձեր են, տեղավորված են որովայնի խոռոչում։ Նրանցում զարգանում են իգական սեռական բջիջներ։ Արգանդափողերը սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին։ Արգանդը մկանակազմ օրգան է, որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը։
3) Ներկայացնել արական սեռական բջիջների կառուցվածքը։
Մարդու արական սեռական համակարգի օրգաններն են ամորձիները, սերմնածորանները, սերմնաբշտերը, շագանակագեղձը և առնանդամը։Ամորձիները՝ սերմնարանները, զույգ, խառը գեղձեր են, տեղավորված են ամորձապարկի մեջ և կազմված են գալարուն խողովակներից։ Սերմնաբշտերը սպերմատոզոիդների պահեստ են, գտնվում են կոնքի խոռոչում, արտադրվում են նրանց կենսունակությունն ապահովող հեղուկ, որի մեջ վերջնականապես հասունանում են։ տեղավորված է միզապարկի տակ, արտադրում է սպերմատոզոիդների ակտիվությունն ու կենսունակությունն ապահովող հեղուկ, որը ծորաններով լցվում է գեղձի հաստության միջով անցնող միզուկի մեջ։
4) ինչպես է տեղի ունենում բեղմնավորումը
Ձվաբջջի մեջ թափանցելուց հետո սպերմատոզոիդի կորիզը մոտենում է ձվաբջջի կորիզին և ձուլվում է նրա հետ։ Այնուհետև, ձվաբջիջը անմիջապես պատվում է հատուկ թաղանթով և անթափանցելի է դառնում մյուս սպերմատոզոիդների համար։
Կաթնասուն կենդանիների ձվարանից դուրս եկող ձվաբջիջը անմիջապես բեղմնավորման ընդունակ չէ, քանի որ ծածկված է ֆոլիկուլային բջիջներից կազմված պսակաձև թաղանթով։
Оставьте комментарий