Ֆիզիկայում ագրեգատային վիճակը նյութի գոյության կայուն ձևերից է։ Առօրյա կյանքում հանդիպում են պինդ, հեղուկ, գազային վիճակները և պլազման։ Հայտնի է շատ այլ ագրեգատային վիճակների գոյությունը, ինչպիսիք են ապակին կամ հեղուկ բյուրեղները։ Ագրեգատային վիճակներից շատերը գոյություն ունեն միայն էքստրեմալ պայմաններում։ Այդպիսի վիճակներից են Բոզե-Այնշտայնի կոնդենսատը, այլասերված նեյտրոնային գազը, քվարկ-գլյուոնային պլազման, որոնք առաջանում են համապատասխանաբար էքստրեմալ ցածր ջերմաստիճանների, մեծ խտության և բարձր էներգիաների դեպքում։ Որոշ ագրեգատային վիճակների գոյությունը կանխատեսված է տեսականորեն, սակայն առայժմ փորձնականորեն ապացուցված չէ։
Оставьте комментарий