Բրազիլիա

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։

Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոներ

Բրազիլիան տեղադրված է մինչքեմբրյան Բրազիլական պլատֆորմի վրա, որը մերկանում է Գվիանական վահանի, Գուապորե և Սան Ֆրանսիսկու բարձրությունների շրջանում։ Ամազոնի, Պառնաիբայի, Պարանայի տեկտոնական ընդարձակ իջվածքները (սինեկլիզներ) ծածկված են փխրուն ապարների հզոր շերտերով։ Պլատֆորմի հիմքի հետ են կապված բազմամետաղների, ոսկու, երկաթի, մանգանի հանքերը և հազվագյուտ մետաղները, հողմահարման կեղևի հետ՝ բոքսիտները, նստվածքային ծածկույթի հետ՝ նավթը, քարածուխը, աղը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы