Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև և՛ փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:
Ո՛չ հայրենիք ունի, ո՛չ տուն, ո՛չ անուն:
Կրակը լափեց, թե՛ սերմ, թե՛ սերմնացան:
Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն՝ նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:
Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը, և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր:
Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ։
Оставьте комментарий