Կանադան մեծությամբ երկրորդն է աշխարհում և դա է պատճառը, որ այն վայելում է բազում կլիմայական փոփոխություններ. սառցեգագաթներ հյուսիսում և շքեղ բուսականություն հարավում։ Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Տարածքի 75 %-ը զբաղեցնում է հյուսիսային գոտին։ Կանադան ընդհանուր ցամաքային սահման ունի ԱՄՆ-ի հետ՝ հարավում և հյուսիս-արևմուտքում (Ալյասկայի և Յուկոնի միջև) և ձգվում է Ատլանտյան օվկիանոսից դեպի արևելք մինչև Խաղաղ օվկիանոս՝ արևմուտքում և մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ երկրի հյուսիսում Կանադան ունի ամենաերկար ջրափնյա գիծը աշխարհում, արևմուտքից այն շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, արևելքում Ատլանտյան օվկիանոսով, իսկ հարավում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով։ Այն ծովային սահման ունի նաև Ֆրանսիայի (Սեն Պիեռ և Միքելոն) և Դանիայի (Գրենլանդիա) հետ։ 1925 թվականից Կանադային է պատկանում Արկտիկայի մի մասը(աշխարհագրական կոորդինատներն են՝ արմ.ե. 60˚ և արմ.ե. 141˚), սակայն այդ տարածքը ընդհանուր ճանաչում չի գտել։ Կանադայի և ամբողջ աշխարհի ամենահյուսիսային բնակավայրը գտնվում է Ալերտում (Նունավուտ), Էլսմիր կղզու հյուսիսային ծայրամասում։ Այստեղ է գտնվում նաև Կանադայի զինված ուժերի ռազմաբազան (Հյուսիսային բևեռից 817 կմ կամ 508 ծովային մղոն հեռավորության վրա)։ Կանադան տարածքով աշխարհի երկրորդ խոշոր երկիրն է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունից հետո։ Այդուհանդերձ, ցամաքային տարածքով Կանադան 4-րդն է, քանի որ լճերի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն ունի աշխարհում։ Կանդայի հյուսիսային մասը ծածկված է սառույցով և հավերժական սառցույթով։ Կանադան ունի նաև աշխարհում ամենաերկար ջրափնյա գիծը՝ 243 042 կմ (151019 մղոն) ընդհանուր երկարությամբ։ Ի հավելումն, ԱՄՆ-ի հետ սահմանը, ձգվելով 8891 կմ (5525 մղոն), համարվում է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը։
Բնակչության խտությունը (մոտ 3,5 մարդ/կմ²) համարվում է աշխարհի ամենափոքր խտությունը։ Երկրի ամենաբնակեցված շրջանը Քվեբեկ-Վինձոր միջանցքն է, որը գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի հարթավայրային ափերի երկայնքով և Մեծ Լճերի հարավ-արևելքում։ Այդ շրջանից դեպի հյուսիս գտնվում է Կանադական վահանը, ժայռոտ տարածաշրջան, որը մաքրվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, զուրկ է հանքանյութերով, լճերով և գետերով հարուստ բերրի հողերից։ Կանադայում կան ավելի շատ լճեր, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Այստեղ կան քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ։
Կանադայի արևելքում Սուրբ Լավրենտիոս գետը թափվում է Սուրբ Լավրենտիոս ծոցը՝ ունենալով աշխարհի ամենամեծ գետաբերանը, որտեղ գտնվում է Նյուֆաունդլենդ կղզին, իսկ Էդուարդ արքայազնի կղզին գտնվում է դրանից դեպի հարավ։ Նյու Բրանսուիկ և Նոր Շոտլանդիան առանձնացված են Ֆանդի ծոցով, որը հայտնի է աշխարհի ամենաբարձր մակընթացությամբ։ Այդ 4 մերձծովյան նահանգները գտնվում են Քվեբեկից դեպի արևելք։ Օնտարիոն և Հուդզոնի ծոցը գտնվում են Կանադայի կենտրոնում, մինչդեռ Մանիտոբայից դեպի արևմուտք Սասկաչևանի և Ալբերտայի միջև ձգվում են կանադական պրերիաների ընդարձակ հարթավայրերը մինչև Ժայռոտ լեռները, որոնք առանձնացնում են դրանք Բրիտանական Կոլումբիայից
Оставить комментарий