ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջային
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

Հաստատական-անկասկած, արդարև, անշուշտ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած։

Գնահատողական-դժբախտաբար, երանի, ցավոք։

Ժխտական-ո՛չ, չէ՛։

Սահմանափակման-միայն, գոնե, գեթ, լոկ, սոսկ, միայն թե,

Սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ։

Երկբայական-գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, մի՞թե, ադյոք, կարծես թե։

Կամային-հապա, մի։

Զիջական-ի դեպ, անպատճառ, իմիջայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ։

Ցուցական-ահավասիկ, ահա։

2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Տղան անկասկած պատասղանեց բոլոր հարցերին:

Այս պայուսակը շատ թեթև է, նույնիսկ փոքրիկ երեխան է բարձացնւմ:

Այնուամենայնիվ նա է մեղավոր:

Կածես թե ինչ որ մեկը անցավ մթության մեջ:

ցավոք նրանք պարտվեցին մրցույթում:

այս թութակը այնքան գեղեցցիկ է, մանավանդ վանդակից դուրս

այս մարդը միմիայն ինձ է հասկանում:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы