Ախոյան-խոյ
աղմուկ-մուկ
հարկատու-կատու
սուլոց-ուլ
դեղձի–ձի
Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.
ա․ Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց: Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը, խախտվել միայն եղեգների խշշոցից։
բ․ Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն: Աննայի անհանգիստ սիրտը թպրտում էր, անորոշ հուզմունքից ու երջանկությունից։
գ․ Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին: Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին։
դ․ Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան: Գյուղի աղբյուրի մոտ թխկու տակ միայնակ կանգնել էր Մարանը։
ե․ Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել: Մասիսի գագաթը փայլփլում էր ոսկեվառ շողերով, որոնք աչք էին շլացնում։
Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ: Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ։
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը։
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն: Հայտնվեցին միանգամայն իրիկնային յուրահատկու ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում: Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան: Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան։
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք: Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք։
Оставьте комментарий