Երկու թվերի գումարը 385 է: Այդ թվերից մեկը վերջանում է զրո թվանշանով, եթե ջնջենք այդ զրոն, կստանանք առաջին թիվը: Գտե՛ք այդ թվերը։
Լուծում:Ունենք երկու թիվ, որոնց գումարը 385 է: Այդ թվերից մեկը վերջանում է զրոյով, այսինքն՝ կարող ենք ասել, որ մյուս թվի միավորը հինգ է, քանի որ այդ թվերի գումարը պետք է լինի 385:
Ըստ խնդրի պայմանի, եթե առաջին թվի վերջին թվանշանը՝ զրոն ջնջենք, կստանանք երկրորդ թիվը, ուրեմն այդ թիվը մյուսից տաս անգամ մեծ է: Կատարենք նշանակում.Առաջին թիվ-10aԵրկրորդ թիվ-aկազմենք հավասարում՝
10a+a=385
11a=385
a=385:11
a=35Առաջին թիվը կլինի՝
35×10=350
Երկրորդ թիվը՝
35
Պատասխան՝ 350, 35:
Оставьте комментарий