Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
- Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, և դրանք տանում են դեպի այգիներ։ Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիներ։
2. Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Զրույցը լռում էր, և նրանք լսում էին ջրերի ձայնը։ Զրույցը լռում էր, որովհետև նրանք լսում էին ջրերի ձայնը։
3. Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։ Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, քանի որքարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների։
4. Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն։
Վեր բարձանալիս որսորդը զգաց թե մեկը հետևում է իրեն
5. Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ։ Չնայած Ծիրանի տափ է, ծիրանը ոչ մի ծառ չկա այնտեղ։
6. Ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Ժամանակին հսկաներ են ապրել, և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել։ Ժամանակին հսկաներ են ապրել, ու իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել։
7. Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, քանի որ կալին կալսածը հետ կլիներ քամուն տալ։ Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, և կալին կալսածը հետ կլիներ քամուն տալ։
8. Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի։ Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ կկարգավորվի
9. Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:
Դու քաջ ես ու անձնվեր սակայն դու կարդարացնես մեր հույսերը։ Քանի որ դու քաջ ես ու անձնվեր դու կարդարացնես մեր հույսերը։
10. Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, որը հասարակածից երկուսուկես անգամ երկար է։ Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, և հասարակածից երկուսուկես անգամ երկար է
2. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։
Համադասական
Բայց, և, սակայն, նաև։
Ստորադասական
Եթե, թեև, որովհետև, որպեսզի, քանզի, քանի որ։
3. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Եթե մենք լավ մարզվենք կհաղթենք բասկետբոլի խաղը։
Նա գնաց տուն, որպեսզի կատարի իր դասերը։
Նա չգնաց աշխատանքի, որովհետև հիվանդ էր։
Ես միշտ ցանկացել եմ լինել այդ վայրում, սակայն մինչ այսօր չեմ եղել։
Մենք օգնում էինք ուսուցչին, իսկ նա խանգարում էր։
4. Կետադրի՛ր նախադասությունները և որոշի՛ր՝ համադասակա՞ն են, թե՞ ստորադասական:
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով: Ստորադասական․
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել: Ստորադասական․
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին: Համադասական․
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը: Համադասական․
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: Ստորադասական․
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան: Համադասական․
Оставьте комментарий